Tuesday, April 30, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչո՞վ են վտանգավոր կոշտուկներն ու ինչպե՞ս բուժել դրանք

Կոշտուկի ձեւավորումը ցավոտ է, եւ եթե ոչ մի գործողություն չձեռնարկենք, ապա այն կխորանա: Ի դեպ, կոշտուկը երբեմն ոսկրային հյուսվածքի ամրություն է ունենում: Այս մասին Аргументы и факты պարբերականի հետ զրույցում ասել է բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան:

Կոշտուկի հետ կապված եւս մեկ խնդիր կա: «Եթե այն բորբոքվի եւ անուշադրության մատնվի, կարող է նույնիսկ սեպսիսի առաջացման պատճառ դառնալ»,- բացատրել է մաշկաբանը:

Իհարկե, ցանկացած կոշտուկի ավելի հեշտ է կանխել, քան սպասել դրա ապաքինմանը: «Կոշտուկների սեզոնին պատրաստվելու ամենալավ տարբերակը հարմար կոշիկ ընտրելն է»,- խորհուրդ է տվել մասնագետը:

Նրա խոսքով՝ եթե կոշիկն ինչ-որ տեղ սեղմում է, կարելի է կպչուն սպեղանի օգտագործել: Կարելի է օգտագործել դեղատներում վաճառվող սպեղանիները կամ հիգիենիկ շրթներկը: Այն պետք է քսել սեղմվող հատվածին՝ հպումը կրճատելու համար:

Թաց կոշտուկը հեղուկ լի պղպջականման գոյացությունն է, որը բավականին հաճախակի է ձեւավորվում: Դրանց դեպքում խորհուրդ է տրվում ձեռք չտալ եւ չծակել՝ վարակման վտանգից խուսափելու համար:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook