Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես հաղթահարել կամակորությունը

Ամենից առաջ , որքան հնարավոր է, աշխատեք խուսափել այն իրավիճակներից, որոնք հանգեցնում են կամակորության: Եթե երեխան արդեն <լարվել > է, խուճապի մի մատնվեք, հանգիստ եղեք, իսկ գլխավորը` kamakorհիշեք, որ ժամանակավոր երևույթ է և շուտով  կվերջանա: Երբ երեխան մի քիչ էլ մեծանա, Դուք կարող եք նրա հետ անկեղծ խոսել և բացատրել, որ իր արածը շատ տգեղ է: Իսկ մինչ այդ մի հուսահատվեք. Դուք այլ վարքագիծ դրսևորեք: Ոչ մի դեպքում երեխային մի սիրաշահեք, հետը մի փսփսացեք , բայց և մի գոռացեք , մի սպառնացեք:

  • Երեախայի ուշադրությունը շեղեք: Երեխային տարեք պատուհանի մոտ, միասին նայեք փողոցին, առաջարկեք  զբոսանքի գնալ:
  • Անտեսեք զայրութի պորթկումն ու կամակորությունը: Երեխային, ինչպես դերասանին, հանդիսատես է հարկավոր: Երեխային տարեք նրա սենյակը և այնտեղ պահեք, քանի դեռ չի դադարել գոռալ: Կամ դուրս գնացեք` երեխային մենակ թողնելով  /իհարկե, համոզվեք, որ նրան որևէ վտանգ չի սպառնում/:
  • Տուն գնացեք: Եթե երեխան գոռգոռում է փողոցում կամ ուրիշի տանը, որտեղ դուք հյուր եք գնացել , աշխատեք  դեպքի վայրից արագ հեռանալ: Ի դեպ, առանց ուշադրույուն դարձնելու դատապարտող հայացքներին և մեկնաբանություններին, միշտ էլ կարելի է մի քիչ սպասել և երեխային <հանգստանալու> հնարավորություն տալ: Եթե նա գոռում է, թափահարում ոտքերն ու ձեռքերը , աշխատեք այնպես անել, որ չվնասի իրեն:

  • Ուշադրությունը շեղող խաղալիքներ: Երբ երեխան պատրաստվում է կամակորություն անել, նրան տվեք որևէ խաղալիք, որի վրա կարող  է թափել իր  զայրույթը, կամ այնպիսի խաղալիք, որով կարող  է  բարձր ձայներ արձակել, օրինակ` երաժշտական գործիք, որպեսզի իր էներգիան նորմալ հուն ուղղի: Վերջապես, անգամ մատիտն ու թուղթը կարող են  նրա նյարդային գերծանրաբեռնվածությունը թուլացնել:
  • Հաճելի երգեցողություն: Երբ երեխան լալիս է, փորձեք մինալ նրան ու լաց լինել նրա հետ: Կամաց -կամաց իջեցրեք Ձեր լացի ձայնը`  հասնելով քթով ֆսֆսացնելուն: Երեխան, հավանաբար, կսկսի ընդօրինակել Ձեզ, և կուշտ ֆսֆսացնելուց հետո երկուսդ էլ կհանգստանաք: Երեխան այդպիսով կիմանա, որ ձայն ունենալով հանդերձ, կարելի է նյարդային լարվածությունը թուլացնել նաև առանց  գոռգոռոցի ու  վերջավորությունները թափահարելու:Без названия (2)
  • Հաշտության գործողություն: Երբ այդ ամենն ավարտվի, երեխան կհամոզվի, որ Դուք նույնպես  երկաթից չեք, Դուք էլ նյարդեր ունեք , Ձեզ էլ կարելի է  հավասարակշռությունից հանել: Դուք, անշուշտ, սիրում եք փոքրիկին, բայց նրա վարքագիծը Ձեզ  սարսափելի հուզել ու անհանգստացրել է: Բայց այն հանգամանքը, որ նա վերջապես իրեն  բուռը հավաքեց, Ձեզ ուրախացնում է:Խաղաղություն:

Ապրեք առողջ…

www.aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook