Sunday, April 28, 2024
Նորություններ

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանադանոցը 30 տարեկան է

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը մասնակցել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանադանոցի երեսնամյակին նվիրված միջոցառումներին։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ փոխնախարարը նախ շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Հայորդյաց տան դահլիճում մասնակցել հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Արտակ Ջումայանը փաստել է, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանադանոցը մարզային միակ հաստատությունն է, որին երեխաներին մատուցած ծառայությոնների մասով շնորհվել է 2-րդ Բ մակարդակ, և հաշվի առնելով մանկական վերակենդանացման ծառայության առկայությունը` տրամադրվել է պետական պատվեր միջմարզային նշանակության մանկական և նեոնատալ արտագնա անհետաձգելի բուժօգնության ծառայություն իրականացնելու համար։
294438107_345481224440421_2907364372051935985_n
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ այն մրցակցային է ոչ միայն մարզային հիվանդանոցների մակարդակում, այլև հանրապետական նշանակություն ունի և որ առողջապահական ոլորտին միտված պետական քաղաքականության արդյունքում վերջին տասնամյակի ընթացքում մայրական ու մանկական, ինչպես նաև մինչև հինգ տարեկան երեխաների մահացության կտրուկ նվազում կա երկրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook