Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Շնչափողի լորձաթաղանթի բորբոքման՝ տրախեիտի ախտանշաններն ու բուժումը ժողովրդական բաղադրատոմսերով

Շնչափողի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունը՝ տրախեիտը, վարակային, ալերգիկ հիվանդությունների, տարբեր թունավոր նյութերի ներշնչման հետևանք է, նպաստում է նաև չոր, սառը և փոշոտ օդի ներշնչումը: Տրախեիտը բնորոշվում է շնչափողի ներքին մակերեսի գերարյունությամբ, երբեմն նաև կետային արյունազեղումներով(օրինակ գրիպի ժամանակ):

Տրախեիտի հիմնական բնորոշ նշանը գիշերային և առավոտյան ժամերին չոր հազն է, ինչպես նաև ներշնչման, ծիծաղի, օդի ջերմաստիճանի փոփոխման հետևանքով նոպայաձև հազը: Նման դեպքերում, հատկապես երեխաների մոտ շնչառությունը դառնում է մակերեսային և հաճախ: Հիվանդի ընդհանուր վիճակը տուժում է աննշան, մարմնի ջերմաստիճանը հաճախ մի փոքր բարձրանում է, հատկապես գիշերը: Երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 39 աստիճան: Խորխը սկզբում կպչուն է, լորձային բնույթի, պոկվում է դժվարությամբ և քիչ քանակով: Աստիճանաբար(սկսած 3-4 օրից), այն դառնում է լորձ-թարախային, ավելի առատ, անջատվում է հեշտությամբ:

Երբեմն բորբոքային պրոցեսը կարող է տեղակայված լինել նաև բրոնխներում(հիվանդությունը կոչվում է տրոխեոբրոնխիտ): Այս դեպքում հազն ավելի տանջող է և մշտական և որպես կանոն մարմնի ջերմաստիճանը բարձր է լինում:
Բուժումը սիմտոմատիկ է: Տանջող հազի ժամանակ նշանակվում է հազն ընկճող դեղորայք, կպչուն խորխի ժամանակ՝ խորխաբերներ: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ: Նմանատիպ բուժման ժամանակ հիվանդությունը կարող է տևել 1-2 շաբաթ: Չբուժելու դեպքում այն կարող է բարդանալ, վերածվելով բրոնխիտի կամ թոքաբորբի:

Ժողովրդական միջոցներ տրախեիտի դեմ

·         Սոխը կամ սխտորը լավ տրորել և շնչել թարմ տրորած զանգվածի հոտը:

·         1 բաժակ կաթը 5-6 պճեղ սխտորով եռացնել մի քանի րոպե, հովացնել և խմել 1-ական թեյի գդալ, օրը մի քանի անգամ:

·         Օրական 2-3 անգամ խմել կես բաժակ թարմ քամած գազարի հյութ:

·         Իրար խառնել հավասար քանակներով սև բողկի հյութը և մեղրը: Ստացված խառնուրդից խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:

·         Վերցնել 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ, 2 ճաշի գդալ ճաշի գդալ եզան լեզու, 2 ճաշի գդալ տուղտի արմատներ, ավելացնել 0,5 լիտր եռացրած ջուր, թողնել մի քանի ժամ: Խմել կես բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

·         1 ճաշի գդալ ռեհանը թրմել 200մլ ջրում, խմել 1-ական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ:

 

Աղբյուր՝ «Մարի» ժողովրդական բժշկություն N3

Leave a Reply

x Close

Like Us On Facebook