Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես ճիշտ չափել զարկերակային ճնշումը

Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր։Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները։

Ինչպես ճիշտ չափել ճնշումը

  • Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է
  • Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից
  • Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է
  • Թևը անշարժ դրված է սեղանին: Պետք է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում
  • Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի
  • Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել
  • Նախքան ճնշումը չափելը միզապարկը պետք է դատարկել: Հագուստը չպետք է սեղմի ուսը
  • Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից
  • Մի քանի անգամ մի չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե
  • Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է
  • Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա

Leave a Reply

x Close

Like Us On Facebook