Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներտեսանյութեր

Ինչ է ծծմբային խցանը.Ինչու է այն արտադրվում և ինչպես բուժել?

Ծծմբային խցանը արտաքին լսողական անցուղում ծծմբի կուտակումն է, որի մեջ առկա են մաշկի մահացած մասնիկներ, կեղտ և փոշի։Խցանի առաջացման արդյունքում, արտաքին լսողական անցուղու լրիվ խցանման ժամանակ հնարավոր է ժամանակավորապես կորցնել լսողությունը։ 👂
Մարդու օրգանիզմն օժտված է ինքնամաքրմամբ, այդ թվում՝ արտաքին լսողական անցուղին։ Ականջի ավելորդ ծծմբից ձերբազատման գործընթացը տեղի է ունենում անընդհատ, օրինակ` խոսելիս, սնունդը ծամելիս, ինչպես նաև հազի և փռշտոցի ժամանակ։
Շատերը սխալմամբ կարծում են, որ ականջի ծծումբն ինքնատիպ կեղտ է։ Սա մոլորություն է, քանի որ այդ խիտ, կպչուն հեղուկը պաշտպանում է մեր ականջը կեղտից և փոշուց։
Ծծմբային խցանի առաջացման պատճառները 👇
• անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները
• արտաքին լսողական անցուղում մեծ քանակությամբ մազերը
• արտաքին միջավայրը
• օդում ավելցուկային փոշու և այլ միկրոմասնիկների առկայությունը
• մաշկային հիվանդությունների առկայությունը (էկզեմա, դերմատիտ
• արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, որը ծծմբային խցանի ակտիվ բաղադրիչներից է։
• Ականջակալների կիրառումը

Բնորոշ ախտանշանները՝
• լսողության կտրուկ և զգալի կորուստ,
• ականջի փակվածության զգացում, ինչի պատճառով ավելի լավ լսվում է սեփական ձայնը, քան ինչ տեղի է ունենում շրջապատում,
• աննշան ցավ,
• եթե խցանը ճնշում է թմբկաթաղանթը, կարող են դիտվել թեթև գլխապտույտ, սրտխառնոց, ցավ` փակված ականջում

Ծծմբային խցանի բուժումը
Ծծմբային խցանի բուժման միակ թույլատրելի եղանակը խցանի հեռացումն է։ Գոյություն ունի ականջի խցանից ձերբազատման երկու եղանակ՝ մեխանիկական հեռացում կամ լուծում։ Մեթոդի ընտրությունը պայմանավորված է խցանի առաջացման պատճառներով, չափերով, բաղադրությամբ և պացիենտի տարիքով։

Dr. Astine Sargsyan

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook