Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչի՞ կարող է հանգեցնել սթրեսը

Սթրեսը կարող է վնասել առողջությանը՝ թուլացնելով իմունային համակարգը, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները հայտնում են, որ տրավմատիկ իրադարձությունները, աշխատավայրում սթրեսը, ամենօրյա սթրեսը եւ խտրականությունը կարող են արագացնել իմունային համակարգի ծերացումը՝ մեծացնելով քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ այլ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի ռիսկը։

«Նոր T բջիջներ են անհրաժեշտ՝ COVID-19-ի նման նոր վարակներին արձագանքելու եւ պատվաստանյութերի արդյունավետության համար»,-ասել է առաջատար հետազոտող Էրիկ Կլոպակը։

Ծխելը եւ խմելը՝ ռիսկային ապրելակերպի սովորությունները,  կարող են նաեւ թուլացնել իմունային համակարգը, ավելացրել է նա:

Բայց նույնիսկ ապրելակերպի փոփոխության դեպքում իմունային համակարգը բնականաբար սկսում է թուլանալ տարիքի հետ, ինչը կոչվում է իմունային զգայունություն:

Թուլացած իմունային համակարգի մեկ այլ հնարավոր բացատրությունը կապված է ցիտոմեգալովիրուսով  վարակի հետ, ասել է Կլոպակը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական սթրեսը կարող է խթանել դրա ակտիվացումը՝ պատճառ դառնալով, որ իմունային համակարգը ի պատասխան ավելի շատ ռեսուրսներ արտազատի։

Պարզելու համար, թե ինչ դեր է խաղում սթրեսը իմունային համակարգի թուլացման գործում, գիտնականները վերլուծել են 50-ից բարձր տարիքի ավելի քան 5700 մարդու պատասխանները։

Մասնակիցները նաեւ արյան նմուշներ են տրամադրել, որոնք վերլուծվել են  ցիտոմետրիայի տեխնիկայի միջոցով։

Կլոպակի թիմը պարզել է, որ սթրեսի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ունեցել են ավելի հին տեսք ունեցող իմունային համակարգ, ավելի քիչ նոր հիվանդությունների դեմ պայքարող T բջիջներ եւ ավելի շատ մաշված սպիտակ արյան բջիջներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook