Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

ԼԵՂԱՄՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐ


Անանուխբուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է

ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Միջնադարում
գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։  Դեղաբույսը
լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, 
ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի
լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, 
շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Անանուխ-1ճաշի գդալ անանուխի  փոշիացիած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել: Անանուխից պատրաստված թուրմը  օրական խմել  1-2 բաժակ:
Բազմոտիկ _այս դեղաբույսը պարունակում է  աղաղանյութ։ Կոճղարմատի եփուկն օգտագործում են 
որպես լուծողական, լեղամուղ և ճիճվամուղ միջոց։ Տևական օգտագործումը բարերար է
 ազդում շաքարախտի ժամանակ։ 
_բազմոտիկ–Многоножка обыкновенная 
Բազմոտիկ-3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 8 ժամ, քամել:Նստվածքի վրա  նորից լցնել 1 բաժակ եռացրած ջուր,պահել 15 րոպե:Երկու լուծույթները խառնել և խմել մաս-մաս 1 օրվա ընթացքում:
 
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ 
Մասուր-հասուն պտուղները կիսել, մաքրել կորիզներից և  չորացնել: Ուտել օրական 10-15գ: Աղեստամոքսային խանգարման դեպքում ուտել չի կարելի: Այդ դեպքում 10 գ չորացրած մասուրի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել, խմել օրվա ընթացքում:
 
Կապույտ տերեփուկ – Василёк си́ний 
Տերեփուկ կապույտպատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկակա, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ։ 
 Տերեփուկ կապույտ-2 գդալ հումքի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 10 րո,
քամել: Խմել  1 օրվա ընթացքում: 
 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook