Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խորհուրդներ սառնարանի տհաճ հոտի դեմ

Սառնարանում տհաճ հոտը վերացնելու  համար պետք է կիրառել հետևյալը.

1)1 թ.գ. սոդան լուծել 1 բաժակ  տաք ջրում, կտորը թրջել ստացված լուծույթում և մաքրել սառնարանը` ոչ ավել քան ամիսը 1 անգամ, քանի որ, սոդան zapah-v-holodilnike-kak-izbavitsyaունի քայքայող հատկություն, սակայն  այն հիանալի չեզոքացնող միջոց է և կլանում է տհաճ հոտը:

2)1 բաժակ օճառաջրին   ավելացնել 1-ական ճ.գ. օղի, անուշադրի սպիրտ, կտորը թրջել ստացված լուծույթում և մաքրել  սառնարանը: Այս  միջոցը ոչ միայն կլանում է տհաճ հոտը, այլև   հիանալի ախտահանում է:

3)1 բաժակ գոլ ջրում լուծել 1 թ.գ.  կիտրոնի աղ, կտորը թրջել ստացված լուծույթում և մաքրել սառնարանը:

4)Կիտրոնը կտրատել, վրան ավելացնել սոդա և դնել սառնարանում` փոխելով շաբաթը 2 անգամ:

5)Սև հացը բաժանել կտորների և դնել սառնարանում` փոխելով շաբաթը 1 անգամ :
Հիշե’ք, կտրած սոխը և սխտորը սխալ է դնել սառնարանում, քանի որ տհաճ հոտի առաջացման պատճառ են դառնում և կարող են փոխանցել հոտը  մյուս մթերքներին:

Ապրեք Առողջ…

Պատրաստեց`  Գ. Բունիաթյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook