Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ալերգիաների դեպքում

Սեզոնային ալերգիաների դեպքում գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել։ Այս մասին, ինչպես գրում է «Մոսկվա 24»-ը, ասել է սննդաբան, թերապևտ Մարգարիտա Կորոլյովան՝ նշելով դրանցից հիմնականները։

Մասնագետի խոսքով՝ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են սրել ալերգիայի դրսևորուները։ Ընդ որում՝ դրանց շարքին են դասվում մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակները, այդ թվում՝ նարինջը, նեխուրը, լոլիկն ու եգիպտացորենը։ Նա նաև կոչ է արել հրաժարվել սուրճից ու շոկոլադից, քանի որ դրանք ևս կարող են հանգեցնել ալերգիայի ախտանշանների սրացման։

Ալերգիաներ ունեցողներին մասնագետը նաև խորհուրդ է տվել սննդակարգից բացառել սնձանի՝ գլյուտենի բարձր պարունակությամբ մթերքը, ինչը նշանակում է, որ հարկավոր է հրաժարվել հացահատիկից, աշորայից, ցորենից ու դրանցից պատրաստված ցանկացած այլ մթերքից։

Ինչ վերաբերում է կեչու ծաղկափոշուց ալերգիա ունեցողներին, ապա նրանց մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել կորիզներ ունեցող մթերքից, քանի որ դրանք պարունակում են նույն ալերգենը, ինչ և ծաղկափոշին։ Այս դեպքում խոսքը խնձորի, կիվիի, բալի, դեղձի ու տանձի մասին է։

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook