Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Կանանց մոտավորապես 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն աղիքային ցուպիկն է (E.coli): Բորբոքման պատճ կարող են լինել նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) և այլն:

Ըստ ԱՄՆ-ի ներկայացրած վիճակակագրական տվյալների` միզուղիների բորբոքումների կապակցությամբ տարեկան կատարվում է.

  • 7 մլն բժշկական խորհրդատվություն,
  • 1 մլն շտապ օգնության դեպք,
  • 100.000 հոսպիտալիզացիա:

Բակտերիուրիա (Bacteriuria)

Բակտերիուրիան բակտերիաների առկայությունն է մեզի մեջ: Բակտերիուրիան դասակարգվում է հետևյալ կերպ.

  • ≥103 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ,
  • ≥104 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ,
  • ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ:

Պատճառները.

  • Հիգիենա: Հետանցքի սխալ մաքրումը՝ հետևից առջև ուղղությամբ:
  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանն ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև` միզուղիներ: Երբեմն պատճառ կարող է լինել նաև միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այդ ինֆեկցիաներից են՝ խլամիդիան, ուրեապլազման, գոնոռեան և այլն:
  • Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը
  • Հղիություն: Միզուղիների բորբոքումներ առավել հաճախ հանդիպում են հղիության ընթացքում, որոնք երբեմն ընթանում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), որոշ դեպքերում նաև` բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էսթրոգենների անբավարարությամբ

Դասակարգումը.

  • ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ (cystitis),
  • ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis),
  • բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ` ոչ (complicated UTI’s or pyelonephritis),
  • ուրոսեպսիս(urosepsis),
  • միզուկաբորբ (urethritis):

Ախտանշանները.

  • անզուսպ միզարձակման ցանկություն,
  • այրոց,
  • հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն,
  • պղտոր մեզ,
  • արյունամիզություն,
  • մեզից` հոտ,
  • կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր,
  • սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (ինֆեկցիաներով բարդացած դեպքերում):

Բուժումը

Հիմնական բուժումը հակաբակտերիալ է: Շատ կարևոր է խուսափել ոչ տեղին և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման ժամանակ` խուսափելու անտիբիոտիկների նկատմամբ անընկալունակության զարգացումից (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

Կանխարգելումը

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենայի պահպանումը (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը և այլն):
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը):
  • Սեռական ակտից առաջ և հետո միզելը:
  • Վիտամին C-ի պարբերաբար ընդունումը:
  • Բամբակյա ներքնազգեստ կրելը (խոնավությունից խուսափելու համար):
  • Լոռամրգի (cranberry) օգտագործումը:
  • Սեռական այն դիրքերից խուսափումը, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել:
  • Ջրի բավարար ընդունումն օրվա ընթացքում:
  • Ոչ մասնագիտական մոտեցումից խուսափումը և միզուղիների բորբոքումների հայտնաբերման ու բուժման համար ժամանակին ուրոլոգի խորհրդատվության դիմելը:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Նյութի աղբյուրը՝  urolog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook