Tuesday, March 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կեչու սև սունկը` չագան, ժողովրդական բժշկության մեջ

Կեչու սև սունկ

Կեչու սև սունկը աբեթասունկերի ընտանիքին պատկանող պարազիտ սունկ է,որն աճում է կեչու, երբեմն էլ արոսի, լաստենու բների վրա: Չորացած կամ փտած կեչիների վրա աճող  սունկը պիտանի չէ օգտագործման համար:

Без названия (1)Կեչու սունկը` չագան, ժողովրդական բժշկության մեջ շատ կարևոր նշանակություն ունի: Այն կիրառվում է ներքին օրգանների չարորակ ուռուցքների ժամանակ` հատկապես կերակրափողի, ստամոքսի և թոքերի: Չագան հզոր հակաքաղցկեղային միջոց է, նաև կարգավորում է մարսողությունը, և իջեցնում արյան մեջ խոլեստիրինը, չորացնում է կիստաներ, բուժում կանացի տարբեր հիվանդություններ։ Սունկի օգտագործումից հետո հիվանդների ինքնազգացողությունը լավանում է, ցավերը` մեղմանում:

Այն օգտագործում են նաև ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդությունների, գաստրիտների ժամանակ: Որպես դեղամիջոց  օգտագործվում է սունկի ջրաթուրմը: Մանրացրած և չորացրած սունկի կտորները նախօրոք պահել սառը ջրի մեջ 3-5 ժամ, որից հետո մսաղացով աղալ, այնուհետև մեկ բաժակ սնկին ավելացնել 5 բաժակ եռացրած ջուր, գոլ վիճակում` 50 աստիճան: Թրմել 2 օր, այնուհետև քամել 3-4 շերտանի թանձիֆով: Խ1000g-35-2-oz-Wild-CHAGA-Mushroom-anti-cancer-font-b-Diabetes-b-font-Traditional-Chineseմել 1/2 բաժակ, օրական 6 անգամ: Այս եղանակով պատրաստված ջրաթուրմը պիտանի է օգտագործման 3-4 օր, որից հետո հարկ կլինի պատրաստել նորը: Այս սունկը աճում է հաստարմատ կեչու և լաստենու աճող ցողունների վրա: Այն սև գույնի է, ոչ կանոնավոր, 10-15 սմ հաստությամբ, 40 սմ
հյուսիսային շրջանների անտառներում: Կեչու սունկը ցողունից պետք է կտրել կացնով, որից հետո մանրացնել մինչև 3-6 սմ կտորների և չորացնել չորանոցում կամ վառարանում՝ 60 աստիճան ջերմության պայմաններում: Չոր կտորները շատ պինդ են, մուգ գորշավուն: Չորացնելուց հետո պետք է պահել չոր տեղում, որը պիտանի կլինի օգտագործման մինչև 2 տարի:

Կեչու սև սունկ-Թարմ սնկի մի կտոր լվանալ, քերել քերիչով: Փափկեցնելու համար չորացրած սնկի վրա լցնել եռացրած ջուր: Թողնել 4 ժամ, ապա աղալ մսաղացով, կամ քերել քերիչով: 1 մաս  բուսահումքի վրա լցնել 5  մաս եռացրած, 50 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճան ունեցող ջուր: Թողնել 48 ժամ: Լուծույթը դատարկել, քամել նստվածքը և ստացված հեղուկին ավելացնել այն ջուրը, որում  թրջվել է սունկը: Թուրմը կարելի է պահել 4 օր:  Հարկավոր է խմել օրական 3 բաժակ ուտելուց առաջ, կումերով: Օգտագործել խոցի, ռախիտի և ստամոքսի բորբոքումների  դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook