Thursday, May 2, 2024
Նորություններ

Հայ-չեխական համագործակցությունը զարգանում է

Վերջին մեկ տարում Չեխիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը զարգանում է ոչ միայն միջպետական, այլև միջմարզային մակարդակում։

Հուլիսին Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակության Պրահա կատարած այցելության ընթացքում նախարարը հանդիպել էր նաև Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ, քննարկել  համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Այժմ երկրամասի ղեկավարության հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ նահանգապետ Ջիրիլ Ստեպանը տեղեկացրել է, որ պայմանավորվածության համաձայն մարզային խորհուրդը երեք շաբաթ առաջ հաստատել է մարզային հիվանդանոցի մի շարք բժշկական սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Մաժամանակ այդ սարքերով աշխատող հայ մասնագետներին Չեխիայում վերապատրաստելու  պատրաստակամություն է հայտնվել։

«Ես վստահ եմ, որ արդյունավետ մեր համագործակցությունը զարգանալու մեծ հնարավորություններ ունի»,-ասել է Լևոն Ալթունյանը` բարձր գնահատելով չեխական կողմի աջակցությունը։

Այնուհետև քննարկվել են կազմակերպական և այլ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են Չեխիայի Հրադեց Կրալովե երկրամասի փոխնահանգապետ Ալեշ Ցաբիցարին,  աշխատակազմի ղեկավար Պետեր Նահլովսկին, օգնական Թերեզա Նիկլիչկովան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Միկիսկան և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook