Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացման դեպքում

Չարորակ ուռուցքի հետևանքով կոկորդի հեռացումը խախտում է բնական շնչառությունը և լիովին զրկում ձայնից: Ընդ որում, պահպանված է արտիկուլյատոր ապարատը և խոսքի մեխանիզմը: Կոկորդի հեռացումն առաջացնում է ծանր հոգետրավմատիկ վիճակներ: Հոգեկան խանգարումների կլինիկան բազմաբնույթ է և պոլիմորֆ: Ձայնի վերականգնումը հնարավոր է միայն կոմպենսատոր օրգանի ստեղծմամբ: Այդ օրգանը կարող է լինել կերակրափողի նեղացումը՝ պարանոցային IX-VIII ողերի մակարդակով, որն անվանում են կեղծ ձայնաճեղք: Դրանից ներքև գտնվում է օդապարկը, որը ձայնառաջացման էներգիայի բազան է: Այսպիսի ձայնն անվանում են կերակրափողային: Կերակրափողային ձայնի կլինիկա-փորձարարական հետազոտությունները մշակվել են Տապտապովայի կողմից:

Ձայնի վերականգման կուրսը բաղկացած է 4 էտապից.

  1. Նախապատրաստական. պարզվում է հիվանդի հոգեկան վիճակը, անցկացվում է ռացիոնալ փսիխիոթերապիա, հոգեբանի խորհրդատվություն և բուժում: Կերակրափողի վերին և միջին բաժինների համար կատարվում են վարժություններ:
  2. Ձևավորել ձայնաճեղքը և առաջացնել կերակրափողային ձայն: Վարժությունները նպաստում են կերակրափողի նեղացմանը, ուժեղացմանը և կոմպենսատոր մեխանիզմների ձևավորմանը:
  3. Կերակրափողային ձայնի ավտոմատիզացիա:
  4. Ավարտվում է կերակրափողային ձայնի ձևավորումը: Վարժությունները լայնացնում են դիապազոնը, լավանում է ձայնի տեմբրը:

Տևողությունը 2-4 ամիս է:
Ձայնի վերականգնումը կոկորդի պարալիչի ժամանակ

Փսիխոթերապիայից հետո սկսվում է աշխատանք շնչառության վրա: Կոկորդի նյարդի ստորին մասի վնասվածքի ժամանակ խիստ սահմանափակվում է կոկորդի շարժունակությունը, իսկ ձայնալարերը վնասված մասում կարող են ամբողջովին անշարժանալ: Կոկորդի շարժողական ֆունկցիան պարեզների ժամանակ դժվար է վերականգնել: Ձայնի վերականգնման համար կատարվում են այնպիսի պարապունքներ, որոնք ընդգրկում են ձայնարտասանական ապարատի կոմպենսատոր մեխանիզմը: Պարապունքները մեծացնում են կոկորդի առողջ մասի շարժունակությունը, իսկ վնասված մասում վերականգնում շարժողական ֆունկցիան, ինչպես նաև կարգավորում է ֆիզիոլոգիական և ձայնարտասանական շնչառությունը: Այս առաջադրանքի իրականացումն առաջացնում է ձայնածալքերի միակցում` ի հաշիվ կոմպենսատոր անցման կոկորդի առողջ մասից միջին գիծ և մոտեցումն անշարժ մասին: Այս դեպքում կազմակերպված շնչառության և ձայնածալքերի նույնիսկ մասնակի տատանման դեպքում ձայնը վերականգնվում է: Կոկորդի շարժողականության լավացման հիմքում ընկած է շնչառության լավացումը: Պարապունքները սկսվում են շրթհարմոն փչելով: Պետք է փչել դանդաղ, ձգձգելով, սկզբում` 45-60 վայրկյան:
Առաջարկվում է շնչառական վարժությունների կոմպլեքս՝ մարզելու երկար արտաշնչում:

  • կատարվում է աթոռին ուղիղ նստած կամ կանգնած` քթով շնչելով և արտաշնչելով. շնչել քթով, արտաշնչել բերանով, շնչել բերանով, արտաշնչել քթով, շնչել և արտաշնչել թույլ թողնված շրթունքների արանքով: Այս վարժությունից 7-10 օր անց ավելացնում են կոկորդի և պարանոցի մկաններն ակտիվացնելու վարժությունները: Վարժությունները կատարվում են նստած՝ ձեռքերը դրած ծոծրակին, ձեռքերի թեթև դիմադրությունով գլուխը տանելով հետ:
  • Ձեռքերը բռունցք արած դնել ծնոտի տակ, գլուխը բերել առաջ` ձեռքերի թեթև դիմադրությամբ:
  • Ձեռքերի ափերով փակել ականջները, գլուխը թեքել աջ և ձախ ուսերի կողմը` ձեռքերի դիմադրությամբ:
  • Ստորին ծնոտն իջեցնել ներքև, բերել առաջ, տանել աջ ու ձախ, օրվա մեջ 6 անգամ:

Կատարվում են նաև ձայնի վարժություններ: Ձայնի կոռեկցիան սկսում են «մ» հնչյունի արտասանությամբ: Այս հնչյունն ընտրվում է ֆունկցիոնալ ճիշտ հաստատման և լավ ֆիզիոլոգիական հիմքի համար:

Կատարվում են հետևյալ վարժությունները.

  1. Արտասանել «մ» հնչյունը կոկորդի հանգիստ վիճակի ժամանակ:
  2. Երկարատև արտաբերելով «մ» հնչյունը` միացնում ենք ձայնավոր հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ ստորին ծնոտը կտրուկ իջեցնում ենք ներքև՝ «մա», «մո», «մու», «մի», «մէ»: Կոռեկցիոն լոգոպեդական աշխատանքի տևողությունը 2-4 ամիս է` կախված վնասվածքի ծանրության աստիճանից:

Աննա Ասլանյան
«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի լոգոպեդ 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook