Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայտնի են այն մթերքները, որոնք օգնում են պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Միսսուրիի Համալսարանի գիտնականները պարզել են, որ լյուտեոլին բնական միացությունը, որը պարունակվում է բանջարեղեններում և խոտաբույսերում (ինչպիսիք են նեխուրը, բրոկոլին, մաղադանոսը, ուրցը), կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ունակ է նվազեցնել մետաստազների զարգացման ռիսկը, գրում է Science Daily:
Լյուտեոլինն ոչ թունավոր միացություն է, որը, ինչպես ավելի վաղ է հաջողվել հաստատել, գործում է քաղցկեղի մի քանի տեսակների դեմ: Նոր հետազոտության մեջ գիտնականները կենտրոնացել են եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի վրա:
Քաղցկեղի տվյալ տեսակի դեպքում չարորակ բջիջների մոտավորապես 3 ընկալիչ բացակայում է, ինչի հետևանքով սովորական դեղորայքը չեն կարողանում «գտնել» այդ բջիջները: Այդ ամենի արդյունքում բժիշկները ստիպված դիմում են բուժման ագրեսիվ և թունավոր տարբերակին:
Քաղցկեղի տվյալ տեսակի դեպքում հիմնական խնդիրներից մեկը դեղորայքի նկատմամբ կայուն բջիջներից մետաստատիկ ախտահարումների հաճախակի զարգացումն է: Մասնագետները փորձում են այս ուռուցքային հիվանդության համար բուժման առավել անվտանգ եղանակներ գտնել:
Գիտնականները փորձեր են իրականացրել եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի բջիջներով մկների վրա:
Պարզվել է, որ լյուտեոլինն ունակ  է կրծողների թոքերում ընկճել մետաստազների զարգացումը: Լյուտեոլինով բուժվող կենդանիների մոտ մետաստազների աճը զգալիորեն քիչ է եղել: Ավելին, քաշի անկում չի դիտվել, որն էլ վկայել է թունավոր կողմնակի ազդեցության բացակայության մասին:
Հետազոտողները եզրակացրին, որ լյուտեոլինը եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կարող է մետաստազների կանխարգելման անվտանգ և արդյունավետ միջոց լինել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook