Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

 դիմակներ , որոնք  կարելի հեշտությամբ պատրաստել տնայի պայմաններում,որոնք պարունակում են բազմաթիվ վիտամիններ և բարելավում են մաշկի սնուցումը : Դիմակները   դեմքից կարելի է մաքրել գոլ ջրով թրջած բամբակի օգնությամբ:Մաքրելուց հետո դեմքին քսել սնուցող կրեմ:

1) Դիմակ գազարով- մանր քերիչով քերել գազարը ավելացնել ձվի սպիտակուց,1 թեյի գդալ ձիթապտղի կամ դեղձի յուղ,1 թեյի գդալ օսլա :Խառնուրդը  քսել դեմքին և պարանոցին:

2) Դիմակ կաթնաշոռով և գազարով
Վերցրեք 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ դեղձի կամ ձիթապտղի յուղ, ավելացնել մի քիչ կաթ ու գազարի հյութ, խառնել և քսել դեմքին :

3) Դիմակ խնձորի
Մաքրել խնձորի կեղևից և քերել քերիչով: Ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, կաթ կամ սերուցք: Եթե մաշկը յուղոտ է, ավելացնել 1 ձվի սպիտակուց:

4) Դիմակ սպանախով
Սպանախը լվանալ, կտրտել և եփել  ջրով կամ կաթով, քամել ,դասավորել կտորի վրա,
դնել դեմքին և պարանոցին: Հանելուց հետո դեմքը մաքրել  դեղձի լոսյոնով:
Այս դիմակը օգտագործվում է գրգռված մաշկի համար:

5) Դիմակ  բանանով
Մաքրել բանանը,  լավ տրորել,ավելացնել մի քիչ կաթ,եթե մաշկը յուղոտ է  ավելացնել մի քանի կաթիլ  կիտրոնի հյութ: Դիմակը դեմքից մաքրել հում կաթի մեջ թրջված բամբակով:

6) Այս դիմակը շատ լավ  մաքրում է մաշկը, դարձնելով այն հարթ, սնուցում և վերացնում  է կարմրությունը: Վերցրեք 2 ճաշի գդալ կաթնաշոռ, յուղայնության 5-9%, տրորել այն, ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ և 1 ձվի դեղնուց: Բոլորը խառնել մանրակրկիտ և քսել դեմքին: 20 րոպե հետո մաքրել  դիմակը գոլ ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook