ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ
1) Դիմակ գազարով- մանր քերիչով քերել գազարը ավելացնել ձվի սպիտակուց,1 թեյի գդալ ձիթապտղի կամ դեղձի յուղ,1 թեյի գդալ օսլա :Խառնուրդը քսել դեմքին և պարանոցին:
2) Դիմակ կաթնաշոռով և գազարով
Վերցրեք 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ դեղձի կամ ձիթապտղի յուղ, ավելացնել մի քիչ կաթ ու գազարի հյութ, խառնել և քսել դեմքին :
3) Դիմակ խնձորի
Մաքրել խնձորի կեղևից և քերել քերիչով: Ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, կաթ կամ սերուցք: Եթե մաշկը յուղոտ է, ավելացնել 1 ձվի սպիտակուց:
4) Դիմակ սպանախով
Սպանախը լվանալ, կտրտել և եփել ջրով կամ կաթով, քամել ,դասավորել կտորի վրա,
դնել դեմքին և պարանոցին: Հանելուց հետո դեմքը մաքրել դեղձի լոսյոնով:
Այս դիմակը օգտագործվում է գրգռված մաշկի համար:
5) Դիմակ բանանով
Մաքրել բանանը, լավ տրորել,ավելացնել մի քիչ կաթ,եթե մաշկը յուղոտ է ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Դիմակը դեմքից մաքրել հում կաթի մեջ թրջված բամբակով:
6) Այս դիմակը շատ լավ մաքրում է մաշկը, դարձնելով այն հարթ, սնուցում և վերացնում է կարմրությունը: Վերցրեք 2 ճաշի գդալ կաթնաշոռ, յուղայնության 5-9%, տրորել այն, ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ և 1 ձվի դեղնուց: Բոլորը խառնել մանրակրկիտ և քսել դեմքին: 20 րոպե հետո մաքրել դիմակը գոլ ջրով: