Saturday, April 27, 2024
Նորություններ

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենաները չվստահել անչափահասներին

Այսօր` «Վերջին զանգի» տոնակատարությունների հետ կապված, ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

 Ճանապարհային ոստիկանության  ծառայողները նախազգուշացնում են «Վերջին զանգի» օրը ավտոմեքենաները չվստահել անչափահասներին և ղեկին նստել միայն սթափ վիճակում։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ:

 Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացրել են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկել դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին:

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

«Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Read more: https://armeniasputnik.am/armenia/20180525/12247143/armenia-verjin-zang.html

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook