Saturday, April 27, 2024
Նորություններ

Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության ներկայիս    քաղաքականության մեջ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական   կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`
1. Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ
2. Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
3. Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ
4. Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
5. Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ
6. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ
7. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ
Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին   նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:   Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք    բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան
արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook