Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մաստիտի առաջացումը՝ կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել նորաթուխ մայրերին, եւ դա բնական է: Չէ՞ որ կրծքով կերակրումը մեծ փոփոխութուն է կնոջ օրգանիզմի համար, բացի այդ, փոքրիկից կարող է շատ ժամանակ պահանջվել սովորել ճիշտ բռնել պտուկը, ինչը եւս անհարմարություններ է ստեղծում կնոջ համար: Սակայն երբեմն դիսկոմֆորտը կարող է կապված լինել բոլորովին այլ խնդրի հետ:

Եթե կրծքի հատվածում այրոցի զգացողություն ունեք, այն ուռած է եւ կարմրած, իսկ դիպչելիս ցավում է, եւ եթե Ձեզ անընդհատ թույլ եք զգում, ապա դա կարող է խոսել կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի մասին:

Կրծքի վիրաբույժ Էշլի Սիմփսոնը  նշում է, որ մաստիտը հաճախ առաջանում է կրծքով կերակրող մայրերի մոտ:

Մաստիտի պատճառ են լինում կաթի լճացումը, ծորանների խցանումը կամ մանրէները, որոնք օրգանիզմ են անցնում պտուկների վրա առաջացած ճաքերով:

Բժիշկ Սիմփսոնի խոսքով՝ սովորաբար մաստիտը վերանում է առանց բարդությունների, սակայն դա չի նշանակում, թե խնդիրը պետք է անտեսել եւ չայցելել բժիշկի, որովհետեւ՝

Շատ հազվադեպ այս ախտանշանները կարող են խոսել կրծքագեղձի քաղցկեղի մասին, կամ էլ մաստիտը կարող է վերածվել թարախակույտի, որն արդեն կարիք է լինում հեռացնելու:

Մաստիտի դեպքում սովորաբար բժիշկը հակաբիոտիկներ է նշանակում, սակայն խորհուրդ է տրվում նաեւ՝

  • տաք կոմպրեսներ դնել բորբոքված կրծքին
  • ընդունել ցավազրկող դեղամիջոցներ, եթե ցավերը շատ են
  • շարունակել երեխային կրծքով կերակրել, որպեսզի կաթը նորից չլճանա

Նյութը՝  doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook