Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նռան բուժիչ և օգտակար հատկությունները

unnamedՆուռը, ինչպես բազմաթիվ այլ մրգեր, վիտամինների ու միներալների հարուստ պաշարով է աչքի ընկնում: Այն հատկապես С, B6, В12 եւ Р վիտամինների բարձր բաղադրություն ունի: Օրգանիզմի համար օգտակար օրգանական և միներալային նյութերից նռան բաղադրության մեջ առավել մեծ ծավալներով յոդ, կալցիում, կրեմնիում և երկաթ կարելի է գտնել: Միրգը  ամինաթթուներով է հարուստ. հատկանշական է, որ վերջիններս մեծամասնորեն մսի բաղադրությանն են հատուկ և չեն կարող այլ մրգատեսակների բաղադրության մեջ գտնվել:

Հորմոնային համակարգ

Համարվում է, որ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում հորմոնային համակարգի վրա, ուստի հորմոնային խանգարումներով տառապող մարդկանց (ինչպես և դաշտանադադարի փուլ անցած կանանց) խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման  այս մրգատեսակը ներառել: Նռան բաղադրությունը կազմող յուղերը կարող են ոչ միայն հորմոնային ակտիվություն խթանել, այլ նաև գրգռվածության ու գլխացավի հաղթահարման միջոց դառնալ:

Ցածր կալորիականություն

ը չափազանց քիչ կալորիաներ է պարունակում, ուստի և իդեալական սննդամթերք է իրենց կառուցվածքով մտահոգված մարդկանց համար: Մրգի հատիկների 100 գրամի մեջ, կախված տեսակից, ընդամենը 50-80 կկալ կարելի է գտնել: Հյութի մեջ կալորիականության մակարդակը նույնիսկ ավելի ցածր է կազմում՝ 40-65 կկալ՝ 100 միլիլիտրի մեջ:

dpN1KioJMvZmUtPWX5AgF8wkeN

Բաղադրատոմսեր

Նուռ– ծաղիկների եփուկով թրջոց դնել: Օգտադործել արտաքին արյունահոսության, կտրվածքի դեպքում:

Նռան հյութը խառնել տուղտի արմատահյութի հետ և ջրի հետ և 5-7 օր ողողել բերանը: Ողողումները կատարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ: Օգտագործել` բերանացավի, լնդերի հիվանդության, կատառի դեպքում:

Նռենի– նռան 2 թեյի գդալ փոշիացրած կեղևի վրա լցնել 1 բաժակ ջուր, և եփել 15 րոպե: Թրմել, քամել , խմել 1 օրվա ընթացքւմ: Օգտագործել`դիզենտերիայի  դեպքում:

Նռան կեղևի և աբեղախոտի չորացրած տերևները փոշիացնել, խառնել միմյանց հետ և եփել: Եփեուկով թրջոց դնել: Օգտագործել` թութքի դեպքում:

Նռան 2 թեյի գդալ փոշիացրած պտղակեղևը եփել 1 բաժակ ջրում  15 րոպե, թրմել, քամել: Խմել 2 օրվա ընթացքում: Օգտագործել` լուծի դեպքում:

Նռան կեղևի եփուկը խմել, որպես կապող միջոց: Կարելի է օգտագործել` հաստ աղիքի բորբոքման դեպքում:

12241539_989800877744565_6300899775375072768_n

Նռենի-ա. օգտագործել  արմատների և տերևների եփուկը: բ. Ցողունների և արմատների կեղևները 50-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ և 15 րոպե եփել 0.5 լ. ջրում: Ավելացնել կրաջուր: Այդ չափաբաժօնը խմել 2-3 ժամվա ընթացքում: Օգտագործել` ճիճվի դեպքում:

Նռան կեղևը և հազարտերևուկի ծաղիկները փոշիացնել խառնել միմյանց հետ: Ստացված խառնուրդին ավելացնել ձվի սպիտակուց, խույսը քսել կտորի վրա և դնել մաշկին: Օգտագործել մաշկային ցանի, ռևմատիզմի` հոդացավի դեպքում:

Նուռ– խմել պտղի թարմ հյութը: Օգտագործել`ստամոքսի տարբեր հիվանդությունների դեպքում:

Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել՝ 1 ամիս տեւողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել: Նուռը փորկապություն է առաջացնում:

Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող և ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական  2-3 անգամ հիսուն գրամ խմել` ուտելուց առաջ:

Դիմադրողականությունը բարձրացնելու և ուժերը վերականգնելու համար՝ 1 թեյի գդալ չոր կեղևի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել և 2 ժամ թրմել: Այնուհետև քամել և  օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման և փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է:

Գեղեցկություն

Նռան հատիկները գեղեցկությունը պահպանելու ներուժ ունեն. դրանց բաղադրությունը կազմող վիտամինների և միներալային նյութերի շնորհիվ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու մաշկի վրա և այն առավել առողջ ու գեղեցիկ դարձնում: Նռան հյութը կարելի է նաև մաշկի սպիտակեցման և պիգմենտային հետքերի վերացման նպատակով օգտագործել:

Պզուկային ցանի դեպքում ևս նռան հյութը կարող է օգտակար գտնվել, քանի որ մանրէասպան և հակաբորբոքային հատկանիշներով է աչքի ընկնում:
Նուռը նաև երիտասարդացնող միջոց է:

Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել`6 գդալ թթվասերով և երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի և լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ:

Կորյակները հեռացնելու համար՝ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը և օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել:

Դիմակ յուղոտ մաշկի համար

Նռան կեղևը մանրացրեք քերիչով, իսկ հատիկներից ստացեք մեկ ճաշի գդալ հյութ: Խառնեք իրար և ավելացրեք մեկ հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

Դիմակ ցանկացած տիպի մաշկի համար

Կես նռան հյութը խառնեք եռացրած ջրով անցկացրած 3 ճաշի գդալ վարսակի փաթիլների, մեկ թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ ձիթապտղի յուղի և մեկ դեղնուցի հետ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա լվացեք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook