Sunday, April 28, 2024
Նորություններ

Սպիտակի երկրաշարժից անցել է 34 տարի

📕 Սպիտակի երկրաշարժից անցել է 34 տարի
Բժշկական օգնությունը ցուցաբերվում էր սկսած փլատակներից,
ապա հիվանդներին բուժում էին աղետի գոտու քիչ վնասված բժշկական հաստատություններում և մոտակա հիվանդանոցներում, վրանային պայմաններում
ստեղծված ժամանակավոր հոսպիտալներում, ՀԽՍՀ և ԽՍՀՄ բուժկենտրոններում, որոշ խմբի առավել ծանր հիվանդներին տեղափոխում էին արտերկիր բուժման:
Բավականին մեծ թիվ էին կազմում դրսից եկած բարձրակարգ բժիշկները, որոնք աշխատում էին հանրապետության մասնագետների հետ:
Բուժաշխատողներին մեծ օգնություն էին ցույց տալիս բնակիչները և կամավորները: Անհետաձգելի բուժօգնության համար աղետի առաջին օրերին օգտագործվում էին ուղղաթիռներ:
Միայն դեկտեմբերի 9-ին 55 ուղղաթիռներ
Երևան տեղափոխեցին մոտ 1000 հիվանդների:
📌Լուսանկարները և տեքստը՝ «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքից: ⬇️
264651274_3213819475518240_6825810660738594306_n 264678363_3213819565518231_871336051567715915_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook