Friday, April 26, 2024
Նորություններ

Ո՞ր դեպքերում է արգելվում ուսանողին հեռացնել բուհից

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության  նախարարությունից:

Ուսանողը բուհից հեռացվում է.

1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),

2) բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,

3) բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook