RPCMedicalCenter-ում հերթական աշխատանքային շրջայց կատարեցին Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկները
RPCMedicalCenter-ում հերթական աշխատանքային շրջայց կատարեցին Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկները։ Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ բժիշկները տպավորված էին կենտրոնի աշխատանքով և նոր ձեռքբերումներով:
՛՛Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ,,-ն իրականացնում է
Ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով F18 ռադիոակտիվ իզոտոպի արտադրություն: Անմիջապես կենտրոնում իզոտոպի ստացման գործառույթը միակն է տարածաշրջանում և կարևոր հանգամանք է հաշվի առնելով F18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճ պարբերությունը:
F18 ռադիոիզոտոպի վերածում ռադիոֆարմպրեպարատի F18 Ֆտորդեզօքսիգլյուկոզայի:
F18 ՖԴԳ-ի կիրառումը Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայում համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT)։ Կենտրոնում առկա Ֆիլիփս ընկերության PET-CT սարքավորումը առաջինն է և միակը ՀՀ տարածքում:
Միաֆոտոնային էմիսիոն տոմոգրաֆիա համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (SPECT/CT):
Նյութը `www.petct-armenia.am