Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Չիչխան -Облепиха

 

Չիչխան –Облепиха (լատ.՝ Hippophae), փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։Ծաղկում է ապրիլմայիսին։ Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին , թթուներ, շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին, տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Չիչխանի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված ։ Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ;Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև՝ տերևները։Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզըհիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։

Չիչխանի յուղը կարելի է պատրաստել այսպեսփայտե հավանգով ճզմում եք պտուղները,տեղավորում ապակե տարայի մեջ, 24 ժամ հետո հավաքում յուղի շերտը: Չիչխանի յուղը օգտագործվումէ գինեկոլոգիականհակաուռուցքայինհիպերտոնիկ հիվանդությունների,աղեստամոքսային տրակտի սուր խանգարումների ժամանակ:Գլխացավի դեպքում ճակատին դնել թրջոց չիչխանի պտուղների հյութից կամ յուղից Թրջոցները կազատեն տանջող գլխացավից:Անեմիայի դեպքում
3 բաժակ չիչխանի հյութը լուծել 1 բաժակ եռացրած ջրում։ Ավելացնել կես բաժակ
դաղձից պատրաստված թունդ թուրմ։ Գոլ վիճակում ավելացնել 70 գրամ մեղր։
Բոլորը խառնել, օգտագործել սառը վիճակում, խմելուց առաջ թափահարել։ Խմել
օրը 1 բաժակի չափով, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Այս դեղատոմսի
կիրառումը ավելացնում է էրիտրոցիտների քանակը և հեմոգլոբինի մակարդակը
արյան մեջ։
Պտուղներից եւ սերմերից պատրաստված յուղը նպաստում է վերքերիայրվածքների,կոշտուկների ապաքինմանըկիրառվում է 12-մատնյա աղիի և ստամոքսի խոցի բուժման դեպքում:

Չոր և կնճռոտ մաշկի համար
Խառնեք մեկական թեյի գդալ կաթնասերը, կաթնաշոռը, չիչխանի հյութը։
Քսեք դեմքին և պարանոցին։ 15-20 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։
Ունի փափկեցնող, սնուցող, երիտասարդացնող հատկություն։ Բարձրացնում է մաշկի առաձգականությունը։
Ոսկորների կոտրվածքի դեպքում
Խառնել հավասար քանակությամբ չիչխանի յուղն ու բնական մեղրը, ավելացնել նույնքան կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը բնական ճանապարհով։ Ընդունել մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook