Wednesday, May 1, 2024
Նորություններ

Սուր շնչառական հիվանդությունները վերջին շրջանում ակտիվացել են, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում գրանցվել է սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

«Դպրոցահասակ երեխաների շրջանում դասերից բացակայությունների թվի մոնիթորինգ ենք իրականացնում, այդ թիվն աճում է։ Այս պահի դրությամբ մահճակալների հասանելիության առումով իրավիճակը վերահսկելի է», – ասաց փոխնախարարը

Նախորդ տարվա համեմատ, ըստ Նանուշյանի, իրավիճակը դեռևս վերահսկելի է․«Բայց, ամեն դեպքում, ևս մեկ անգամ կոչ ենք անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Պատվաստանյութն անվճար է և հասանելի բոլորին։ Այն լիարժեք պաշտպանում է գրիպի վտանգավոր շտամներից, որոնք կարող են ծանր ընթացք տալ հիվանդությանը», ասաց փոխնախարարը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook