Friday, April 26, 2024
Նորություններ

Պահպանե՛ք աչքի լույսը:Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի միկրովիրաբույժ Էմմա Ծառուկյանը Մոնիկա Ռանտանի հետ միասին կատարել են լազերային վիրահատություններ

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժնում գերմանական OD OS ընկերության լավագույն մասնագետ Մոնիկա Ռանտան միկրովիրաբույժ Էմմա Ծառուկյանի հետ միասին կատարեց տեսողության կենտրոնական հատվածի հիվանդությունների լազերային վիրահատություններ:
«ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի հետ համագործակցության, հիվանդների լազերային վիրահատության և արդյունքների մասին իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Մոնիկա Ռանտան.

29872209_156137685053304_5412709789808916703_o

-Բարև Ձեզ, Ես Մոնիկա Ռանտան եմ գերմանական OD OS ընկերությունից: Այսօր առաջին անգամ է, որ ես գտնվում եմ Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժանում և պետք է նշեմ, որ անչափ տպավորված եմ բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանով: Մենք լազերային բուժում իրականացրեցինք 15 հիվանդի 20 աչքի: Շատ բարդ դեպքեր էին, նույնիսկ այլ երկրից ժամանած հիվանդ կար, քանի որ գերժամանակակից միկրովայրկյանային Navilas 577s լազերը եզակի համակարգ է և հնարավորություն է տալիս իրականացնել բուժում այն դեպքերում, երբ այլ լազերներով հնարավոր չէ դա իրականացնել: Վիրահատությունը շատ ապահով և արդյունավետ է, ունենում է կանխատեսելի արդյունք: Բուժումը նաև շատ անցավ և հարմարավետ է, օրինակ այսօր ունեինք 11 տարեկան հիվանդ, որը լազերային միջամտության ավարտից հետո միայն իմացավ, որ գոծողությունն ավարտվել է: Տեսնում եմ, որ այստեղ շաքարային դիաբաետով շատ հիվանդներ կան և Navilas լազերային սարքի առկայությունը շատ կարևոր է, իհարկե անհրաժեշտ է նաև Էմմա Ծառուկյանի նման բժիշկ, նա իսկապես շատ հիանալի բժիշկ է, ես շատ տպավորված եմ, թե նա ինչպես է իրականացնում լազերային բուժումը: Պետք է նշեմ որ Navilas լազերն օգտագործում են աշխարհի ավելի քան 25 երկրնեում, որտեղ ունենք մի շարք փորձառու առաջնակարգ մասնագետներ, ովքեր կարող են խորհրդատվություն իրականացնել բարդ դեպքերի համար: Տեսնելով բժիշկ Ծառուկյանի պրոֆեսիոնալ ունակություները վստահաբար կարող եմ ասել, որ նա նույնպես կարող է իր փորձով այլ երկրների կոլեգաների հետ մասնագիտական խորհրդատվություն իրականացնել: Այսօր մենք կատարեցինք շատ հատուկ լազերային միջամտություներ և երկուսս էլ համոզված ենք որ դրանք կունենան գերազանց արդյունքներ: Շնորհակալություն:

Պահպանե՛ք աչքի👁 լույսը…

Նյութի աղբյուրը՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook