Thursday, May 2, 2024
Նորություններ

Apple-ը վառ կարմիր iPhone-ներ է ներկայացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակցիայի շրջանակներում

Apple ընկերությունը Product Red բարեգործական արշավի շրջանակներում ներկայացրել է իր նորույթները՝ վառ կարմիր  iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը. արշավն ուղղված է ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի բուժման համար անհրաժեշտ գումարներ հավաքելուն:

Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, նորույթը հնարավոր կլինի պատվիրել արդեն ապրիլի 10-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիային մասնակցում է նաև iPhone X մոդելը, որի համար հատուկ վառ կարմիր կաշվե պատյան է ստեղծվել. այն հասանելի կլինի 99 դոլարով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կարմիր սմարթֆոնների վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի Global Fund HIV/AIDS միջազգային հիմնադրամին:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook