Saturday, April 27, 2024
Նորություններ

Ռուս գործարարները Երևանի հիվանդանոցին բացառիկ սարքեր են նվիրել

Մի քանի ամիս առաջ Հայաստանի ռուս գործարարները Երևանի հիվանդանոցներից մեկին նվիրել են արյան մեջ շաքարի մակարդակի մշտական վերահսկման առաջին համակարգը։ Այդ գլյուկոմետրերը նախօրեին լրացվեցին հատուկ սենսորներով:

Հայաստանում ռուս գործարարների ակումբը («Հերմես») հոկտեմբերի 18-ին «Մուրացանի» համալսարանական հիվանդանոցին նվիրեց 24 հատուկ սենսոր, որտեղից ստացվելու են գլյուկոմետրերի անհրաժեշտ տվյալները։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, սենսորները ոչ միայն ցույց են տալիս գլյուկոմետրի տվյալները, այլև ֆիքսում զարգացման միտումը։

«Այդ սարքերը շատ հարմար են օգտագործման համար։ Դրանց շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա օրը մի քանի անգամ արյուն վերցնել մատից ։ Գլյուկոմետրը ամրացնում են մարդու մարմնին՝ ուսի հատվածում, և ամեն րոպե ֆիքսում շաքարի մակարդակը։ Սենսորն էլ ցույց է տալիս գլյուկոմետրի տվյալները։ Բացի այդ, այն համեմատում է տարբեր ժամերի տվյալները` այդ կերպ որոշելով զարգացման միտումը»,– ասել է նա։

Աղաջանովայի խոսքով` այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը ինսուլին չի արտադրում (մասնավորապես՝ երեխաների), և շաքարի մակարդակը պետք է չափել օրը մի քանի անգամ, սարքն, իսկապես, անփոխարինելի է։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրեյ Բաբկոն,  «Հերմեսը» ժամանակ առ ժամանակ բարեգործական ակցիաներ է իրականացնում։

«Ակումբի հիմնադրման օրվանից անդամավճար էր սահմանված։ Ժամանակի ընթացքում  այնպես ստացվեց, որ միջոցներ սկսեցին կուտակվել։ Այդ ժամանակ մենք  մտածեցինք, թե ուր ուղղել այդ դրամական միջոցները, և գաղափարներ ծնվեցին»,- ավելացրեց նա։

«Հերմես» ակումբի անդամ է Հայաստանում գործող շուրջ 35 ռուսական կազմակերպություն։ Ակումբը ստեղծվել է 2013 թվականին և գործում է Ռուսաստանի դեսպանատան ներքո։ Ակումբի ղեկավարը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook