Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը:
JHU083 միացությունը նաև փոխում է չարորակ նորագոյացության միկրոմիջավայրը՝ այն ավելի խոցելի դարձնելով իմունային համակարգի համար: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress մամլո հաղորդագրության մեջ:
Պրեպարատի ակտիվ ձևը, որը նմանակում է DON գլուտամինի անտագոնիստի ազդեցությանը, կուտակվում է ուռուցքի հյուսվածքներում: Հայտնի է, որ գլուտամինը խթանում է նորագոյացության սրընթաց աճին նպաստող նյութափոխանակային ուղիները: JHU083 փորձարկել են մկների հաստ աղու քաղցկեղի, լիմֆոմայի և մելանոմայի մոդելների վրա: Համարվում էր, որ միացությունը կարող է ազդել ուռուցքի միկրոմիջավայրի վրա, որը բաղկացած է բջիջներից, արյունատար անոթներից և բարձր թթվայնության, թթվածնի և սննդարար նյութերի անբավարարության պատճառով հանդիսանում է իմունային բջիջների հակառակորդ:
JHU083 բերում է ուռուցքների աճի նվազեցման, ինչպես նաև ապրելիության բարելավման: Որոշ մկների մոտ դիտվում էր երկարատև ռեմիսիսա՝ խթանված իմունային համակարգի ակտիվացմամբ: Երբ կենդանուն կրկնակի ներմուծում էին ուռուցքային բջիջներ, մերժում էր տեղի ունենում, որը վկայում էր հզոր իմունային հիշողության ձևավորման մասին: .
Սկզբնաղբյուր՝ lenta.ru
Նյութի աղբյուրը` այստեղ