Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Տղամարդի՛կ, զգուշացեք…

Երբ տղամարդկանց մոտ այս կամ այն պատճառներով մեծանում են կրծքագեղձերը՝ դառնալով կնոջ կրծքագեղձերի նմաննրանց համար դա լուրջ խնդիր և բարդույթների առաջացման պատճառ է հանդիսանում,քանի որ ժամանակակից տղամարդիկոչ պակասքան կանայք, հետևում են իրենց տեսքին:

Գինեկոմաստիա կոչվում է տղամարդու մեկ կամ երկու կրծքագեղձերիմեծացումը: Գինեկոմոստիան տղամարդկանց մոտ առաջանում է հորմոնալ խանգարումների հետևանքով, երբ էստրոգենի մակարդակը (իգական սեռական հորմոնի) ավելանում է, համեմատած անդրոգենների(արական սեռական հորմոնների) մակարդակի հետ:

Գինեկոմոստիան կարող է առաջանալ առողջ տղաների մոտ նորածնային ժամանակաշրջանում, սեռահասունացման շրջանում,ծերունական հասակում: Նման գինեկոմաստիան կոչվում էֆիզիոլոգիականՖիզիոլոգիական գինեկոմաստիան սովորաբարինքնուրույն անհետանում էՈրոշ դեպքերում գինեկոմոստիանամբողջովին անվնաս է և անցնում է ինքնուրույնսակայն կան նաևիրավիճակներերբ նման հորմոնալ խանգարումները բուժման ևմշտական հսկողության կարիք են ունենում: Այս պաթոլոգիան չպետք էմնա առանց համապատասխան ուշադրության, քանի որ կարող էնպաստել տղամարդկանց կրծքի քաղցկեղի զարգացմանը:

Տարբերում են գինեկոմաստիայի երկու տեսակ`իրական և կեղծ: Կեղծ գինեկոմաստիայի (պսևդոգինեկոմաստիա, լիպոմաստիա) ժամանակ կրծքերը մեծանում են ճարպային հյուսվածքի գերաճի պատճառով: Իրական գինեկոմաստիան կապված է անմիջապես կրծքի գեղձային և շարակցական հյուսվածքի գերաճի հետ:

Գինեկոմոստիայի հիմնական բնորոշ ախտանշանը մեկ կամ երկուկրծքերի չափսերի մեծացումն է: Այս պաթոլոգիան ունեցող հիվանդներըերբեմն գանգատվում են ցավիցնշում են ճնշման, դիսկոմֆորտիզգացողություն և պտուկների զգայունության բարձրացում (հատկապեսհագուստ կրելիս): Մի շարք դեպքերում գինեկոմաստիան ուղեկցվում էպտուկներից կաթնագույն հեղուկի արտազատմամբ: Արեոլաները կարողեն հիպերպիգմենտացվել և չափսերով մեծանալ: Պաթոլոգիականգինեկոմոստիայի բուժումը կարող է սահմանվել միայն բժշկի կողմից,դրա գլխավոր պատճառը հաստատելուց հետո: Իրական գինեկոմաստիայի բուժումը կոմպլեքս թերապիա է, որը կարող է ընդգրկել թե՛ դեղորայքային, և թե՛ վիրահատական միջոցները:

Չնայած իրական գինեկոմաստիայի խնդրի լրջությանըներկայումսբժիշկները առավել հաճախ բախվում են տղամարդկանց կեղծգինեկոմոստիային: Հաճախ դա հանդիպում է հավելյալ քաշ ունեցողտղամարդկանց մոտ, բայց երբեմն նկատվում է նաև ուժեղ սեռի նիհար ներկայացուցիչների շրջանում: Կեղծ գինեկոմոստիայի ժամանակկրծքագեղձերը մեծանում են նրանցում հավելյալ ճարպային հյուսվածքիկուտակման պատճառովՀայտնի ենև այնպիսի դեպքեր, որտեղ կեղծգինեկոմոստիան առաջանում է ոչ թե տղամարդկանց ճարպակալման,այլ երկարատևմեծ քանակությամբ գարեջուր խմելու պատճառով:Հայտնի է, որ այս ոգելից խմիչքի չափից ավել օգտագործումը, ոչ միայն նպաստում է քաշի ավելացմանը և հորմոնալ ֆոնի խանգարմանը, այլևառաջացնում է տղամարդկանց մարմնի ձևափոխում ըստ իգականտիպի: Կեղծ գինեկոմաստիան ևս ենթակա է բուժման:

Ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչպետք է հստակ գիտենա.Կրծքագեղձի ցանկացած ձևի մեծացումըմաշկի տեսքի և գույնիփոփոխությունը պետք է լինի բժշկի այցելության պատճառՔանի որիրական և կեղծ գինեկոմաստիաների բուժումը էականորենտարբերվում ենլիպոմաստիայի կասկածի դեպքում կարևոր է ճիշտախտորոշումը:

Կեղծ գինեկոմաստիան կամ լիպոմաստիան, ի տարբերություն իրականգինեկոմաստիայի, շատ մեծ վտանգ չի ներկայացնում տղամարդուառողջության համար: Սակայն, քանի որնման խանգարումըհանդիպում է ճարպակալումով տառապող տղամարկանց մոտապաայս պաթոլոգիան վատ առողջական վիճակի նշան կարելի է համարել:Բացի այդ, պսևդոգինեկոմաստիայի ախտանիշները բավականին տհաճ են, հատկապես էսթետիկ տեսանկյունից և ցանկալի է հնարավորինս շուտ ազատվել դրանցից:

Կեղծ գինեկոմաստիայից ձերբազատվելու ամենադյուրին ճանապարհըինքնուրույն, կամ բժշկի հսկողությամբ մարմնի քաշի նվազեցումն է ՝ճիշտ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական մարզումների միջոցով:

Սակայն, միշտ չէ, որ քրտնաջան մարզումները և սննդակարգը թույլ ենտալիս հասնել ցանկալի արդյունքներիքանի որ կրծքերի շրջանումկուտակված ավելորդ ճարպից ազատվելը հեշտ չէ, և երբեմն նույնիսկ անհնար է: Այս դեպքում, հաջորդ քայլը հանդիսանում է պլաստիկվիրահատությունըՊացիենտին իրականացվում է լիպոսակցիա, որը կարող է զուգորդվել մաշկի ձգմամբ:

Պարզ լիպոսակցիայի ժամանակ հեռացվում է կրծքերի հավելյալ ճարպը: Վիրաբուժական մեծ կտրվածքներ այս դեպքում չեն կատարվումիսկճարպը արտահանվում է փոքր անցքերից՝ կանյուլաների(սնամեջ բարակխողովակների) միջոցով:

Երբեմն լիպոմաստիայի վիրաբուժական բուժումը չի սահմանափակվումմիայն ճարպի արտահանմամբԱրտահայտված կեղծ գինեկոմաստիանառաջացնում է կծքերի չափսի և ձևի էական փոփոխություններայդպատճառով էլ կատարվում է կոմպլեքս վիրահատությունՆման բարդվիրահատության ընթացքում պլաստիկ վիրաբույժը լիպոսակցիայիցբացիհատում և հեռացնում է հավելյալ մաշկըպտուկարեոլարկոմպլեքսը տեղափոխվում է նոր դիրքի և ձևավորում է կրծքագեղձիբնական ուրվագիծ:

Հետվիրահատական շրջանը բավականին հեշտ տանելի էիսկ փոքրլիպոսակցիաների դեպքում գրեթե անցավ է:

Կեղծ գինեկոմաստիայի առաջացումը կանխելը բավական պարզ է՝ ֆիզիկական վարժություններակտիվ կենսակերպպատշաճ սնուցում:Նույն խորհուրդներին պետք է հետևեն նաև հորմոնալ և մետաբոլիկխանգարումների հետևանքով իրական գինեկոմաստիա ունեցողտղամարդիկորպեսզի չվատթարացնեն պրոցեսը:

Բացի այդ, բոլոր պացիենտները, որոնց իրականացվել է կրծքագեղձերի լիպոսակցիա կամ կոմպլեքս վիրահատություն, պետք է հիշեն, որ խնդիրը կարող է կրկին վերադառնալ, եթե բուժումից հետո նրանք չկատարեն կենսակերպի փոփոխություն:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար դուք կարող եք կապնվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով +374-10-205990

Leave a Reply

x Close

Like Us On Facebook