Saturday, April 27, 2024
Նորություններ

Տոնական օրերին գրանցվել է թունավորման 27 դեպք. 15 հոգի թունավորվել է ալկոհոլի չարաշահումից.armtimes.com

Այս տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնական օրերին Հայաստանում քաղաքացիների շրջանում գրանցվել են թունավորման բազմաթիվ դեպքեր: Դրանց քանակը գրեթե կրկնակի ավելի է, քան եղել է նախորդ տարի:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանից տեղեկացանք, որ 2018 թվականի առաջին յոթ օրերի ընթացքում թունավորման պատճառով բուժհաստատություններ են դիմել 27 հիվանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15: Միքայել Գաբրիելյանի խոսքով, վերոնշյալ վիճակագրությունը վերաբերում է առհասարակ բոլոր տեսակի թունավորումներին՝ ալկոհոլից, գազից, թունաքիմիկատներից, որոնք կապ ունեն կամ չունեն տոների հետ: Իսկ զուտ տոների հետ կապված դեպքերը ալկոհոլի չարաշահման հետեւանքով թունավորումներն են:

Բժշկական կենտրոններն այս տարի ընդունել են նման խնդիրներով 15 հիվանդ: Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում նրանց քանակը եղել է 7-ը: Հարցին, թե ալկոհոլային թունավորումները միայն խմիչքի չարաշահմա՞ն, թե նաեւ դրանց վատ որակի հետեւանքով են առաջանում, մասնագետը պատասխանեց. «Միայն չարաշահման: Որակի հետ կապ չունեցող բան է դա»: Ծանր վիճակում գտնվող հիվանդ չկա: Թեպետ նախորդ օրերին եղել է:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook