Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

փոխանցվող վարակներ

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ)՝սեռավարակները, որոնք հայտնի նաև որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ) կամ վեներական հիվանդություններ (ՎՀ), հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով, հատկապես հեշտոցային, սրբանային կամ օրալ սեռական հարաբերությունների միջոցով։ Սեռավակների մեծ մասը սկզբնական շրջանում չեն արտահայտվում, ինչը մեծացնում է վարակը ուրիշներին փոխանցելու վտանգը։ Հիվանդության նախանշանների ու ախտանիշների շարքում կարող են լինել՝ հեշտոցային արտադրությունը, արտադրությունը միզուկից , խոցերը սեռական օրգանների վրա կամ դրանց շրջանում և որովայնային ցավերը։ Ծննդաբերությունից առաջ կամ դրա ընթացքում սեռավարակներ կրելը կարող է վատ հետևանքներ ունենալ երեխայի համար։ Որոշ սեռավարակներ կարող են բացասաբար ազդել հղիանալու ունակության վրա։

Ավելի քան 30 տարբեր բակտերիաներվիրուսներ և մակաբույծներ կարող են ՍՃՓՎ պատճառ հանդիսանալ։ Վարակակիր բակտերիաներից են՝ խլամիդիան, սուսանակըսիֆիլիսը: Վարակակիր վիրուսներից են՝ սեռական օրգանների հերպեսըՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, և սեռական օրգանների գորտնուկները (սրածայր կանդիլոմաները)։ Վարակակիր մակաբույծներից են՝ տրիխոմոնոզը: Չնայած սեռավարկների փոխանցման հիմնական ճանապարհը սեռական շփումն է, այնուամենայնիվ որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ վարակված արյան և հյուսվածքների հետ անմիջական շփման, կրծքով կերակրման, ծննդաբերության ընթացքում։ Սեռավարակներն աշխտորոշելու միջոցները լայն տարածված և հասանելի են զարգացած երկրներում, մինչդեռ նույնը չի կարելի ասել զարգացող երկրների դեպքում։

Սեռավարակների փոխանցումը կանխարգելելու ամենաարդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից հրաժարվելն է (ժուժկալություն)։ Պատվաստումների որոշ տեսակներ նույնպես կարող են նվազեցնել որոշ վարակներով վարակվելու վտանգը, ներառյալ՝ հեպատիտ B-ն և մարդու պապիլոմավիրուսը: Վարակվելու վտանգը կարող են նվազեցնել նաև պաշտպանված սեռական հարաբերությունները, օրինակ՝ պահպանակ օգտագործելը, քիչ թվով սեռական զուգընկերներ ունենալը, և այնպիսի հարաբերությունները, որտեղ կողմերը սեռական կապի մեջ են բացառապես միմյանց հետ։ Տղամարդկանց թլփատումը ևս կարող է արդյունավետ լինել որոշ վարակների դեպքում։ Սեռավարակների մեծ մասը ենթակա է բուժման կամ բուժելի են։ Ամենատարածված վարակներից սիֆիլիսըսուսանակը, խլամիդիան, տրիխոմոնոզը բուժելի են, իսկ հեպատիտ B-ն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու պապիլոմավիրուսը պահանջում են պարբերական բժշկական միջամտություն։ Որոշ օրգանիզմների մոտ, օրինակ՝ սուսանակըհակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգանում։

Նախանշաններ և ախտանիշներ

Ոչ բոլոր սեռավարակներն են ախտանիշներով ուղեկցվում, և հնարավոր է, որ դրանք ի հայտ չգան վարակվելուց անիմջապես հետո։ Որոշ դեպքերում, հիվանդությունը կարող է ուղեկցվել առանց ախտանիշների, ինչը մեծացնում է այն ուրիշներին փոխանցելու վտանգը։ Հիվանդության տեսակից կախված՝ որոշ սեռավարակներ, չբուժելու դեպքում, կարող են անպտղության, քրոնիկ ցավերի, և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։

Սեռական հասունացման տարիքի չհասած երեխանների մոտ սեռավարակների առկայությունը կարող է վկայել նրանց նկատմամբ սեռական ոտնձգության մասին։

Հիմանական տեսակները

Սեռավարակների շարքին են պատկանում՝

  • Խլամիդիան, որը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, և որի հարուցիչը Chlamydia trachomatis բակտերիան է։ Կանանց մոտ դրսևորվող ախտանշաններից են՝ հեշտոցային արտադրությունը, այրոցները միզելու ժամանակ, և արնահոսությունը դաշտանային փուլերի միջև ընկած շրջանում։ Այնուամենայնիվ, կանանց մեծ մասի մոտ ախտանշաններ չեն դրսևորվում։ Տղամարդկանց մոտ դրսևորվող ախտանշաններից են՝ ցավերը միզելու ժամանակ և անբնական արտադրությունը առնանդամից: Անուշադրության մատնելու դեպքում, խլամիդիան կարող է վարակել միզուղիները և հնարավոր է առաջացնի արգանդափողերի բորբոքում։ Արգանդափողերի բորբոքումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել բարդությունների և անգամ՝ անպտղության: Այն կարող է կնոջ համար մահացու վտանգ պարունակող արտարգանդային հղիության պատճառ հանդիսանալ։ Այնուամենայնիվ, խլամիդիան հնարավոր է բուժել հակաբիոտիկներով:
  • Հերպեսը, որի ամենատարածված երկու տեսակներն առաջանում են հասարակ հերպեսի վիրուսով վարակվելու հետևանքով։ Սովորաբար, ՀՀՎ-1-ը փոխանցվում է բերանով և արտահայտվում է բշտիկների տեսքով, իսկ ՀՀՎ-2-ը փոխանցվում է սեռական շփման միջոցով և ախտահարում է սեռական օրգանները։ Այդուհանդերձ, նշված շտամները կարող են ախտահարել մարմնի վերոհիշյալ մասերից յուրաքանչյուրը։ Որոշ մարդկանց մոտ ախտանիշները թույլ են արտահայտվում կամ ընդհանրապես բացակայում են։ Նրանց մոտ, ում դեպքում վարակն ուղեկցվում է ախտանիշներով, սովորաբար դրանք արտահայտվում են վարակվելուց 2-ից 20 օր հետո և տևում են 2-ից 4 շաբաթ։ Ախտանիշներից են՝ հեղուկով լցված բշտիկները, գլխացավը, մեջքի ցավը, սեռական օրգանների շրջանում քորը կամ ծակոցները, ցավը միզելու ընթացքում, գրիպին բնորոշ նշանները, բորբորքված նշագեղձերը կամ տենդը: Հերպեսը փոխանցվում է վարակակիր անձի հետ անմիջական շփման միջոցով։ Վիրուսն ախտահարում է մարմնի այն հատվածները, որոնք անմիջականորեն շփվում են վարակակրի հետ։ Վարակի փոխանցումը կարող է տեղի ունենալ համբուրվելու, հեշտոցային, օրալ կամ սրբանայի սեռական հարաբերությունների ընթացքում։ Վիրուսը հատկապես վարակիչ է այն ընթացքում, երբ առկա են տեսանելի ախտանիշներ։ Սակայն նրանք, ում մոտ ախտանիշներ չեն արտահայտվում, այնուամենայնիվ կարող են փոխանցել վիրուսը անմիջական շփման ճանապարհով։Վիրուսի առաջին գրոհն ամենածանրն է, քանի որ օրգանիզմում չկան համապատասխան հակամարմիններ։ Առաջին հարվածից հետո գրոհները կարող են կրկնվել ավելի թույլ արտահայտմամբ կամ կարող են դադարել։ Այս հիվանդությունը չի բուժվում, սակայն գոյություն ունեն հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք բուժում են ախտանիշները և նվազեցնում հիվանդությունը փոխանցելու վտանգը (Վալտրեքս)։ Չնայած ՀՀՎ-1 վիրուսը սովորաբար փոխանցվում է բերանով, իսկ ՀՀՎ-2-ը՝ սեռական ճանապարհով, այնուամենայնիվ ՀՀՎ-1 կրող անձը ԿԱՐՈՂ Է զուգընկերոջ սեռական օրգաններին փոխանցել այն բերանով։ Վիրուսի երկու տեսակն էլ կարող են ներթափանցել ինչպես ողնաշարի վերին հատվածի նյարդային հանգույց՝ արտահայտվելով բերանի շրջանում, այնպես էլ ողնաշարի ստորին հատվածի նյարդային հանգույցում՝ արտահայտվելով սեռական օրգանների շրջանում։
  • Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ)։ Գույություն ունեն ՄՊՎ-ի ավելի քան 40 տարբեր տեսակներ, որոնցից շատերը վտանգավոր չեն առողջության համար։ 90% դեպքերում մարդու իմունային համակարգը 2 տարվա ընթացքում բնական ճանապարհով օրգանիզմն ազատում է վիրուսից։ Որոշ դեպքերում վիրուսը կարող է մնալ օրգանիզմում և առաջացնել գորտնուկներ սեռական օրգանների շրջանում (գոյացություններ, որոնք կարող են լինել մեծ կամ փոքր, հարթ մակերևույթով կամ բլրաձև, ունենալ ծաղկակաղամբի տեսք) կամ արգանդի վզիկի քաղցկեղ և ՄՊՎ-ով պայմանավորված քաղցեկի այլ տեսակներ։ Ախտանիշները կարող են ի հայտ գալ միայն հիվանդության զարգացման վերջին փուլերում։ Կարևոր է, որ կանայք անցնեն ՊԱՊ քսուքի հետազոտություն՝ քաղցկեղը ախտորոշելու և բուժելու նպատակով։ Կանանց համար առկա է նաև երկու պատվաստանյութ՝ (Սերվարիքս և Գարդասիլ), որոնք պաշտպանում են ՄՊՎ-ի՝ արգանդի քաղցկեղ առաջացնող տեսակներից։ ՄՊՎ-ն կարող է փոխանցվել ինչպես սեռական օրգանների միջև շփման, այնպես էլ օրալ սեռական հարաբերության միջոցով։ Կարևոր է հիշել, որ վարակը կրող զուգընկերոջ մոտ հնարավոր է ախտանիշներ չդրսևորվեն։
  • Սուսանակը, որի հարուցիչը բնակվում է միզածորանիհեշտոցիուղիղ աղու, բերանի, կոկորդի, և աչքերի խոնավ լորձաթաղանթներում։ Վարակը կարող է փոխանցվել առնանդամիհեշտոցի, բերանի, կամ սրբանի հետ շփման ճանապարհով։ Սուսանակի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակակիր զուգընկերոջ հետ շփում ունենալուց հետո՝ 2-ից 5 օր ընթացքում։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են չնկատել ախտանիշները մինչև մեկ ամսվա ընթացքում։ Տղամարդկանց մոտ դրսևորվող ախտանիշներից են՝ այրոցներ և ցավեր միզելու ժամանակ, միզելու հաճախության ավելացում, արտադրություն առնանդամից (սպիտակ, կանաչ կամ դեղին գույն), կարմրած կամ այտուցված միզուկ, այտուցված կամ ցավոտ ամորձիներ, կամ բորբոքված կոկորդ։ Կանանց մոտ նկատվող ախտանիշներից են՝ հեշտոցային արտադրություն, այրոց կամ քոր միզելու ընթացքում, ցավեր սեռական հարաբերությունների ընթացքում, սուր ցավեր որովայնի ստորին հատվածում կամ տենդ (եթե վարակը փոխացվել է արգադափողին)։ Այդուհադերձ, կանանցից շատերի մոտ ախտանիշներ չեն դրսևորվում։ Չնայած սուսանակի որոշ տեսակներ կայունություն են ձևավորել հակաբիոտիկների նկատմամբ, սակայն հիվանդների մեծ մասի դեպքում այն կարող է բուժվել հակաբիոտիկներով:

Երկրորդային սիֆիլիս

  • Սիֆիլիսը սեռավարակ է, որի հարուցիչը բակտերիան է։ Չբուժելու դեպքում այն կարող է բարդությունների կամ մահվան պատճառ դառնալ։ Սիֆիլիսի կլինիկական դրսևորումներից են միզասեռական ուղու, բերանի, կամ ուղիղ աղու խոցերը։ Չբուժելու դեպքում ախտանշանները կարող են վատթարանալ։ Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում սիֆիլիսի տարածվածությունը նվազել է, սակայն այն ավելացել է դարձել Արևելյան Եվրոպայում (նախկին խորհրդային երկրներում)։ Սիֆիլիսով հիվանդացության բարձր ցուցանիշներ են գրացնվում ԿամերունումԿամբոջայումՊապուա Նոր Գվինեայում: Սիֆիլիսով վարակվելու դեպքերի ցուցանիշն աճում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
  • Տրիխոմոնոզը տարածված սեռավարակ է, որի հարուցիչը Trichomonas vaginalis-ն է՝ մտրակավորների դասինպատկանող միաբջիջ օրգանիզմ։ Տրիխոմոնոզով կարող են վարակվել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, սակայն դրա ախտանիշներն ավելի հաճախ դրսևորվում են կանանց մոտ։ Հիվանդների մեծ մասի բուժումն իրականացվում է «Մետրոնիդազոլ» հակաբիոտիկով, որը շատ արդյունավետ է։
  • ՄԻԱՎ-ը (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վնասում է օրգանիզմի իմունային համակարգը ՝ խոչընդոտելով օրգանիզմին պայքարել հիվանդածին մարմինների դեմ։ Վիրուսը սպանում է CD-4 տեսակի արյան սպիտակ բջիջները, որոնք օգնում են պայքարել տարբեր վարակների դեմ։ ՄԻԱՎ-ը տարածվում է օրգանիզմի հեղուկների միջոցով և փոխանցվում է սեռական ճանապարհով։ Այն կարող է փոխանցվել նաև վարակված արյան հետ շփման միջոցով, կրծքով կերակրելիս, ծննդաբերության ժամանակ, և մորից երեխային՝ հղիության ընթացքում։[57] Երբ ՄԻԱՎ-ը թևակոխում է իր վերջնային փուլ, ասում են, որ անձը ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ունի։ Գոյություն ունեն հիվանդության զարգացման և ՄԻԱՎ-ով վարակվելու տարբեր փուլեր։ Այդ փուլերից են վարակի վարակման նախնկական փուլ կամ «պատուհանի ժամանակահատված», գաղտնի, առանց ախտանիշների ուղեկցվող (ասիմպտոմիկ) փուլ, ախտանիշների դրսևորման (սիմպտոմիկ) փուլ և ՁԻԱՀ: Վարակի նախնկական փուլում, անձի մոտ դրսևորվում են գրիպին բնորոշ ախտանիշներ (գլխացավհոգնածությունտենդ, մկանացավ), որը ձգվում է շուրջ 2 շաբաթ։ Երկրորդ՝ ասիմպտոմիկ փուլում, ախտանիշները սովորաբար անհետանում են, և կարող են տարիներ շարունակ չարտահայտվել։ ՄԻԱՎ-ի երրորդ՝ սիմպտոմիկ փուլում, իմունային համակարգը թուլացած է և պարունակում է քիչ քանակությամբ CD4+T լիմֆոցիտներ։ ՄԻԱՎ-ի վերջնային փուլում, երբ հիվանդությունը դառնում է մահացու, այն անվանում են ՁԻԱՀՁԻԱՀ կրողները դառնում են օպորտունիստական վարակների զոհ և մահանում դրանց պատճառով։ 1980-ականներին, երբ ՁԻԱՀ-ը դեռ նոր էր հայտնաբերվել, այն կրողներին տրվում էր մի քանի տարի ապրելու հավանականություն։ Ներկայում գոյություն ունեն հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ-ը բուժելու նպատակով։ Մինչ այժմ գոյություն չունի ՄԻԱՎ-ը կամ ՁԻԱՀ-ը բուժելու եղանակ, սակայն կան վարակը ճնշող դեղամիջոցներ։ Օրգանիզմում վիրուսի քանակության նվազեցումը կարող է հնարավորություն տալ ապրելու համեմատաբար երկար և հարաբերականորեն առողջ։ Նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդի մոտ վիրուսի մակարդակը ցածր է, նա կարող են փոխանցել վարակն այլոց։

    Կանխարգելում

     

    Կանխարգելումը անբուժելի սեռավարակների (ՄԻԱՎհերպես) դեմ պայքարելու հիմնական մեթոդն է։ Սեռական ճանապարհով վարակի փոխանցումը կանխելու ամենաարդյունավետ եղանակը մարդկանց մարմնի մասերի կամ օրգանիզմի հեղուկների միջև անմիջական շփումից խուսափելն է, ինչի հետևանքով վարակը կարող է փոխանցվել վարակակիր զուգընկերոջից։

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook