Tuesday, May 7, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից սովալդի դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը։ Բուժումը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով վերապատրաստվել է 32 մասնագետ։

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Նախարարության կողմից մշակված չափորոշիչների համաձայն` հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է այս պահին բուժման հնարավորություն ունեցողների թիվը։ Մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այս ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների և  երկրորդ դեղի համար հիվանդը վճարում է։ Ի դեպ, ներկրողի հետ բանակցությունների արդյունքում երկրորդ դեղը ձեռք է բերվում շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հետազոտությունները կատարվում են զեղչով։

Հորդորում ենք հրավեր ստացած հիվանդներին ժամանակին ներկայանալ սովալդի դեղը ստանալու։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։ Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց կամ զանգահարել 010-65-51-62 հեռախոսահամարով։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook