Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Փոքրիկ երեխաների մեծ հայտնագործությունները

Հայտնագործություններ, որոնք արել են երեխաները

#Բենջամին #Ֆրանկլին

Բ. Ֆրանկլին առաջին հայտնագործությունը՝ ձեռքերի համար նախատեսված լողալու լաստեր, Ֆրանկլինը հայտնագործել է 1️⃣2️⃣տարեկան հասակում։

⭕️#Բատուտ
Բատուտի գյուտն արել է 1️⃣6️⃣-ամյա ամերիկացի մարմնամարզիկ Ջոն Նիսենը: Մեխանիզմը երիտասարդը կազմել է ավտոտնակում և ցուցադրել դպրոցում, որից հետո էլ պատվերներ է ստացել: Հենց այս գյուտը հիմք դրեց նոր սպորտաձևի՝ բատուտային թռիչքի ստեղծման:

📚📝#Կույրերի համար #տառատեսակ
Պետք չէ մտածել, որ դպրոցականների հայտնագործությունները միայն քաղցրավենիքին ու խաղալիքներին են վերաբերվում: Դրանցից մի քանիսը լուրջ մրցակցության մեջ են մտնում մեծահասակների գյուտերի հետ: Այսպիսով, 1️⃣5️⃣-ամյա Լուի Բրայլը ստեղծել է տառատեսակ, որը կույրերին կարդալու հնարավորություն է տալիս:

❄️#Ձնամեքենա
Հյուսիսային երկիր Կանադայի երիտասարդ բնակիչ Ժոզեֆ-Արման Բոմբարդյեն հայտնագործել է ձնամեքենան: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ նա 1️⃣7️⃣-րդ տարեդարձին հայրիկից որպես նվեր ստացավ հին Ֆորդ: Մեքենան այնքան վատ վիճակում էր, որ Արմանը ստիպված էր առանձնացնել այն մասերի: Այդ մասերով տղան ձնամեքենա պատրաստեց: Ժամանակի ընթացքում Բոմբարդյեն ընկերություն հիմնեց, որը մասնագիտացած էր ինքնաթիռներ և այլ տեխնիկա ստեղծելու մեջ՝ այդ թվում նաև ձնամեքենաներ:

✴️#Մրգային #սառույց
Մի անգամ փոքրիկ Ֆրենկ Էպերսոնը փողոցում էր մոռացել ըմպելիքով լի և ձողիկով իր բաժակը: Առավոտյան նա ըմպելիքը գտավ նոր, համեղ աղանդերի տեսքով՝ սառցե քաղցր ըմպելիք: Մրգային սառույցի շատոնական թողարկումը,, սակայն, արվել է դրանից 1️⃣8️⃣ տարի անց, երբ արդեն մեծ Ֆրենկը խանութ հիմնեց, որտեղ սառցե աղանդեր էր վաճառում:
🎯Յուրաքանչյուր տարի ավելի քան 5️⃣0️⃣0️⃣ հազար երեխա և դեռահաս հայտնագործում են տարբեր գաջեթներ և խաղեր🎮, ստեղծում և փոփոխում են ռոբոտներ և տեխնիկա։
⭕️Բոլոր մանկական գյուտերը, անկասկած, մեր կյանքը դարձնում են առավել հարմարավետ և հետաքրքիր։ Եվ այսօր հենց այն օրն է, երբ պետք է ուրախանալ երիտասարդ տաղանդների հնարամտությամբ, գնահատել նրանց բազմաթիվ հայտնագործությունների նշանակությունը և ոգևորել նրանց։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook