10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում. Արսեն Թորոսյան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանում մարտի 11-ին հաստատված կորոնավիրուսի երեք դեպքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք:
«Երեկ արձանագրվել է ևս երեք դեպք, և փաստացի այսօր ունենք նոր կորոնավիրուսով վարակի հաստատված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ, ջերմում է, ստանում բուժում։ Մնացած պացիենտները բուժում չեն ստանում։ Վերջին երեք պացիենտները Հայաստան են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Տիգրան Ավինյանն ասաց, որ կիրակի օրը մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան, իսկ կառավարության նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը՝ կապված այդ թռիչքի հետ։