Friday, May 3, 2024
Նորություններ

Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կազմակերպվել է քննարկում Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի վերաբերյալ, որին մասնակցել են ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը և տարբեր բժշկական կազմակերպությունների քիմիաթերապիայի մասնագետները:

ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը մասնագետներին ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասները: Ներկաներն անդրադարձել են պացիենտների ընդգրկման չափանիշներին, բուժհիմնարկներին Տրաստուզումաբ դեղի տրամադրման, պահպանման, բաշխման  կարգին:

Քիմիաթերապևտների հետ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա կլրամշակվի Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը և կմեկնարկի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook