Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Փոքրիրկի գիշերային քնի կարգավորումը

Ամեն երեխա քնի անհատական պահանջ ունի: Երեխայի գրգռված վիճակը վկայում է ,որ նա լավ չի քնել: 2.5-4 տարեկան երեխայի գիշերային քունը 10-15 ժամ է, 4 տարեկանից հետո 9-13 ժամ: Երեխային  պետք է քնելու նախապատրաստել հանգիստ և անվրդով: Երեխային պետք է միշտ նույն ժամին պառկեցնել քնելու:0_114f94_b6f408cb_orig-thumb Նախապես նրան պետք է հիշեցնել, որ քնելու ժամն է: Երեխային պառկեցնելուց առաջ կարող եք  նրան հեքիաթ պատմել: Երեխային վարժեցրեք ինքնուրույն քնելուն: Երեխային քնացնելու հետ կապված դժվարությունները հաճախ մտահոգում են շատ ծնողների: Երեխաների մի մասը գիշերը մեկ կամ երկու անգամ են արթնանում, իսկ մյուսները պահանջում են  ծնողների ուշադրությունը: Եթե ծնողները երեխային քնեցրել են օրորելով, կամ շշից հեղուկ խմեցնելով, ապա արթնանալիս երեխան կպահանջի նույնը` որ օրորեն, կամ շիշ տան: Իսկ եթե երեխան վարժվել է ինքնուրույն, մենակ  քնելուն, ապա արթնանալիս նա  նորից քուն կմտնի  առանց ծնողներին արթնացնելու: Երեխայի քնելուց 1-2 ժամ առաջ ցանկալի է դադարեցնել  աղմկոտ խաղերն և հեռուստացույց դիտելը: Երեխային  կարելի է թույլ տալ, որ ինքնուրույ կատարի քնին նախորդող գործողությունները` լվացվելը, գիշերանց հագնելը, ծնողներին համբուրելը:  Շատ երեխաներ  դժվարությամբ են համակերպվում ծնողներից  առանձին քնելուն: Նման դեպքերում ննջարանի դուռը բաց թողնելը, լույսը վառ պահելը, սիրած խաղալիքը անկողնում դնելը կարող է մխիթարել երեխային, երբ նա  գնում է քնելու, կամ գիշերն արթնանում է: Եթե երեխան  գիշերն արթնանալու և Ձեզնից հեռու  գտնվելու պատճառով  լացելու սովորություն ունի, հանգիստ  մոտեցեք երեխային, հանգստացրեք, բարի գիշեր մաղթեք և հասկացրեք, որ պիտի քնի, առանց ավելորդ բառերի, մի զայրացեք, մի բղավեք, մի օրորեք: Եթե երեխան  հաճախակի  ելնում է իր անկողնուց և գալիս է  ծնողների սենյակ, խիստ ձայնով բացատրեք, որ չի կարելի նման բան անել, ընգդծելով, որ նա պետք է քնի իր անկողնում: Պետք է հետևողական լինել, որպեսզի երեխան հասկանա, որ դուք Ձեր խոսքի տերն եք: Երեխան  պետք է ունենա իր անկյունը, որտեղ պահվում են  նրա խաղալիքները, դա նրա փոքրիկ թագավորությունն է, դա փոքրիկին կվարժեցնի Ձեր անձնական կյանքը հարգելուն:

*Երեխային շատ վաղ քնելու մի ուղարկեք, երբեք նրան պատժելու համար  քնելու մի ուղարկեք:

*Օրվա ընթացքում երեխան պետք է շատ շարժվի և լինի մաքուր օդում:

*Հաստատակամ եղեք: Երեխայի  վարքագիծը  որպես լկստվախություն մի ընկալեք. Այդպես երեխան հաճախ ուշադրություն է հրավիրում իր վրա:

*Երեխային մի պառկեցրեք քնելու եթե նա հուզված է, կամ եթե դուք բարկացել եք նրա վրա:

*Երեխային կարելի է քնելու պառկեցնել իր  սիրած խաղալիքի հետ:

* Ննջարանում պետք է բավականաչափ տաք լինի:

* Եթե երեխան քնելուց առաջ   միշտ լաց է լինում, աշխատեք իմանալ  լացի պատճառը:

*Խրախուսեք երեխային, երե նա Ձեզ առավոտ շուտ չի արթնացնում:

 

 

Ապրեք առողջ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook