Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

3 ԴԵՂ, ՈՐՈՆՔ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ

Կան դեղեր, որոնք վտանգավոր են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ դրանք կարող են արյունահոսության, թրոմբերի, առիթմիայի պատճառ դառնալ:

 1. Ասպիրին

Եթե արյունը նոսրացնող դեղ եք խմում, զգույշ եղեք ասպիրինի հետ, խորհուրդ են տալիս Քլիվլենդի կլինիկայի մասնագետները: Ասպիրինը հակաթրոմբոցիտար դեղերի եւ հակակոագուլյանտների համակցությամբ բարձրացնում է արյունահոսության հավանականությունը:

2. Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք

Եթե առիթմիա ունեք եւ արյունը նոսրացնող դեղեր եք ընդունում, զգուշացեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներից, որոնց թվին են դասվում նապրոքսենի եւ իբուպրոֆենի խմբի ցավազրկողները: Բանն այն է, որ այդ միջոցները նույնպես նոսրացնում են արյունը եւ այլ միջոցների համակցությամբ կարող են լուրջ արյունահոսության պատճառ դառնալ: Եթե անհանգստացնում է գլխացավը կամ այլ տեսակի ցավերը, խորհրդակցեք բժշկի հետ՝ ցավազրկողներ օգտագործելուց առաջ:

3. Որոշ հակաբիոտիկներ

Եթե դուք առիթմիա կամ դրա զարգացման հավանականություն ունեք, զգույշ եղեք հակաբիոտիկների հետ, քանի որ որոշ հակաբիոտիկներ կարող են հաճախացնել սրտի աշխատանքը:

Այդպիսի ազդեցություն ունեցող հակաբիոտիկներից կարելի է առանձնացնել ազիթրոմիցինը եւ լեվոֆլոքսացինը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք կարող են հանկարծակի առիթմիայի պատճառ դառնալ:

Ամոքսիցիլինն ու ցիպրոֆլոքսացինը նույնպես նման ազդեցություն ունեն, բայց դրանց դեպքում վտանգն այդքան բարձր չէ, որքան վերոնշյալ հակաբիոտիկների պարագայում:

www.online-apteka.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook