Saturday, April 27, 2024
Նորություններ

9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ: Ուլտրաձայնային հետազոտությունը նաեւ պարզեց՝ Դիանան հղի է: Էրեբունի ԲԿ ծննդատանը միանգամից կազմակերպվեց կոնսիլիում եւ որոշվեց՝ անհրաժեշտ է վիրահատել: Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ անմիջապես կատարվեց բարդ վիրահատություն, հեռացվեց գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում: Բժիշկները կատարեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար: Հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան Էրեբունի ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունք մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվեց այդքան սպասված կեսարյան հատումը: Ծնվեց առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook