Tuesday, May 7, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մորուքի մազաթափություն

Մորուքի մազաթափությունը համարվում է աուտոիմուն խանգարում, որի ժամանակ օրգանիզմը սկսում է գրոհել սեփական մազի ֆոլիկուլները։
Այն օջախային մազաթափության տեսակ է, որի ժամանակ ախտահարվում է դեմքի մազածածկույթը՝ առաջացնելով մազերից զուրկ օջախներ։
Առաջացման հստակ պատճառն անհայտ է, սակայն կան որոշակի գործոններ, որոնք կարող են հանդիսանալ նպաստող պատճառ՝
  • Ժառանգականություն
  • Սթրես
  • Վահանագեղձի հիվանդություններ
  • Վիտիլիգո
  • Որոշ վիրուսային ինֆեկցիաներ
  • Որոշ դեղորայք (քիմիոթերապիա)
Հիվանդությունը կարող է սկսել փոքր օջախից և այնուհետև տարածվել՝ առաջացնելով մազերից զուրկ մաշկի մեծ տեղամասեր։
Մորուքի օջախային մազաթափությունը վարակիչ չէ։
Խնդիրը չունի վերջնական բուժում, սակայն որոշակի դեղորայքի, միջամտությունների շնորհիվ հնարավոր է վերականգնել մազերի աճը։ Երբեմն, մազերը կարող են վերականգնվել ինքնուրույն, սակայն դա կարող է տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։
Աշխարհում մոտավորապես 150.000.000 մարդ տառապում է օջախային մազաթափության այս կամ այն տեսակով։
Եթե նկատել եք Ձեզ մոտ նման խնդիր, դիմեք մաշկաբանի։
📍Նյութը ՝Dr. Rshtun Babayan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook