Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ տանձ ենք ուտում

Eat This, Not That! պորտալը նշել է չորս պատճառ, թե ինչու պետք է տանձը ներառել սննդակարգում:

Տանձը հարուստ է սննդարար նյութերով։ Միջին չափի տանձը վիտամին C-ի լավ աղբյուր է: Տանձը պարունակում է նաեւ արյան ճնշումը իջեցնող կալիում, վիտամին K, պղինձ, մագնեզիում եւ B խմբի վիտամիններ:
Տանձը համարվում է ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերք՝ մասամբ բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ։ Ավելին, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 18 տոկոսով ավելի ցածր է նրանց մոտ, ովքեր ամենաշատն են խնձոր եւ տանձ ուտում, քան նրանց մոտ, ովքեր ամենաքիչն են ուտում: Ձեր ամենօրյա սննդակարգում տանձի ավելացումը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը 21 տոկոսով:
Տանձը պարունակում է այնպիսի օգտակար ֆիտոնուտրիենտներ, ինչպիսիք են ֆլավոնոիդները: Հայտնի է, որ ֆլավոնոիդներն օգնում են նվազեցնել բորբոքումները՝ չեզոքացնելով ազատ ռադիկալները: Ֆլավոնոիդները կարող են նաեւ օգնել բարելավել անոթների առողջությունը եւ նվազեցնել սրտի հիվանդությունների ու քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:
Միջին տանձը պարունակում է ընդամենը 100 կալորիա եւ 6 գրամ բջջանյութ, ինչը կազմում է օրական առաջարկվող բջջանյութի մոտ մեկ քառորդը։ Այս ամբողջ բջջանյութի առավելությունն այն է, որ այն օգնում է ձեզ ավելի երկար կուշտ մնալ:
NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook