Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված

Մեջբերումներ

  • Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն:
  • Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով:
  • Միտքը մեծագույն ուժ է: Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ: Ճիշտ մտածել` նշանակում է ստեղծել: Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է: Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը: Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված
  • Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:
  • Մարդիկ այնաքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով:
  • Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Չեն լինում, որովհետև եթե վիճում եք դուք արդեն պարտվել եք։
  • Հաջող գործնական հարաբերություններում ոչ մի գաղտնիք չկա, շատ կարևոր է բացառիկ ուշադրություն դրսևորել այն մարդու հանդեպ, որը ձեզ հետ է խոսում։
  • Հետաքրքիր լինելու համար պետք է շահագրգռված լինել:
  • happy
  • Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:
  • Յուրաքանչյուր ազգ իրեն բարձր է դասում մյուսներից: Դա ծնում է հայրենասիրություն և պատերազմներ:
  • Չգունազարդված ճշմարտությունն այն է, որ ձեզ հանդիպող գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն համարում է ինչ-որ առումով ձեզնից բարձր, և դուք կգտնեք նրա սիրտը տանող ճիշտ ուղին, եթե նրան առանց ձանձրացնելու թույլ տաք հասկանալ, որ ընդունում եք սեփական փոքրիկ աշխարհում նրա կարևոր դերը և այն ընդունեք անկեղծորեն:
  • Առաջին բանը որ անհրաժեշտ է յուրացնել ուրիշների հետ փոխհարաբերություններոմ, դա այն է, որ նրանց չի կարելի խանգարել լինելու երջանիկ այնպես, ինչպես նրանք են այդ ուզում, եթե միայն դա մեզ չի խանգարում լինել երջանիկ այն ձևով, ինչպես մենք ենք ուզում:
  • Մարդը, որին համոզել են հակառակ իր կամքի, նույնիսկ ակամա չի հրաժարվի իր կարծիքից:
  • Մի կաթիլ մեղրն ավելի շատ ճանճերի է գրավում, քան մի ամբողջ կճուճ լեղին: Նույն բանը վերաբերվում է նաև մարդկանց. եթե ցանկանում եք մարդուն ձեր կողմը գրավել, նախ և առաջ համոզեք նրան, որ անկեղծ բարեկամ եք: Ահա մեղրի այն կաթիլը, որով կարելի է գրավել նրա սիրտը։
  • Ոչ մեկին բավականություն չի պատճառում, երբ ամեն կերպ փորձում են իր վզին փաթաթել որևէ իր կամ մատնացույց են անում իր անելիքը: Մեզ համար ավելի հաճելի է կարծել, որ գնումենր ենք անում սեփական ցանկությամբ կամ գործում սեփական դրդմամբ: Մենք սիրում ենք, որ հաշվի առնվեն մեր ցանկությունները, մեր կարծիքները, մեր հայացքները:
  • Մարդկային փոխհարաբերություններում հաջողությունը կախված է ուրիշի տեսակետն իր համար պարզելու բարյացակամ ձգտումից:
  • Պատերազմը խաղ է, որտեղ երբեմն պարտվում են նաև լավագույն մարդիկ:
  • Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել:
  • Ապշեցուցիչ է, բայց փաստ է, որ միակ մարդիկ, որ մեզ տհաճ, վիրավորող և ցավ պատճառող բաներ են ասում, դրանք մեր տնեցիներն են: Քաղաքականությունը հոգու այնպիսի որակ է, որի առկայությամբ չեն նկատում կոտրված դռնաը, այլ ուշադրություն են դարձնում դռնակից այն կողմ` բակում գտնվող ծաղիկներին։
  • Ամեն անգամ, երբ տանից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին:

 

Մեջբերումներ  Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքերից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook