Thursday, May 2, 2024
Նորություններ

Ինչով է վտանգավոր նիկոտինի և կոֆեինի համադրությունը.tert.am

Ինչպես պոետ Իոսիֆ Բրոդսկին է ասել՝ առանց մի բաժակ սուրճի և ծխախոտի առավոտյան արթնանալն անիմաստ է: Սակայն, ցավոք, ծխախոտի և կոֆեինի համադրությունը խիստ վնասակար է արյունատար անոթների առողջության համար: Մասնավորապես՝ այս համադրության հետևանքով անոթները կորցնում են իրենց առաձգականությունը:

Վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոֆեինն ու նիկոտինը համատեղ շատ ավելի վտանգավոր են, քան առանձին: Նման եզրահանգման է եկել Աթենքի բժշկական դպրոցի գիտնական Չարալամբոս Վլակոպուլոսը:

Բժշկի կարծիքով՝ կոֆեինն ու նիկոտինը նպաստում են օրգանիզմում որոշակի հորմոնների և կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրմանը, որոնք էլ կառավարում են զարկերակային գործառույթը և կարգավորում արյան ճնշումն ու սրտամկանի կծկումների հաճախականությունը:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook