Tuesday, May 7, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հռոմի պապը աշխարհիկ կաթոլիկներին, այդ թվում՝ կանանց, թույլ է տվել ղեկավարել Վատիկանի բաժանմունքները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը հրապարակել է Վատիկանի կենտրոնական վարչակազմի նոր կանոնադրություն, որը հայտնի է որպես Curia, դրանում ասվում է, որ ցանկացած մկրտված աշխարհիկ կաթոլիկ, ներառյալ կանայք, կարող են ղեկավարել Վատիկանի բաժանմունքները, հայտնում է Reuters-ը:

Մինչ այդ Վատիկանի բաժանմունքների մեծ մասը ղեկավարում էին տղամարդ հոգեւորականները, սովորաբար՝ կարդինալները։ 54 էջից բաղկացած նոր սահմանադրությունը, որը կոչվում է Praedicate Evangelium («Քարոզել Ավետարանը»), կազմվել է ավելի քան ինը տարի:

Այն ուժի մեջ կմտնի հունիսի 5-ից՝ փոխարինելով  Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից 1988թ․ հաստատված սահմանադրությանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook