Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լավագույն բնական միջոցները ցուրտ եղանակով պայմանավորված հոդացավերն ու մկանային ցավերը մեղմելու համար

Ձմռանը ցուրտ եղանակով պայմանավորված մկանային ցավերն ու հոդացավերը բավական հաճախակի բնույթ են կրում։ Սովորաբար նման խնդիրների դեպքում մարդիկ կիրառում են ցավազրկող քսուքներ կամ դեղահաբեր, սակայն դրանք կարող են մի շարք կողմնակի բարդությունների պատճառ դառնալ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից՝ նախապատվությունը տալով բնական միջոցներին։

Մասնագետների խոսքով՝ գոյություն ունեն բավական արդյունավետ բնական միջոցներ, որոնց կանոնավոր գործածությունն օգնում է զգալիորեն մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները, ուստի ձեր ուշադրության ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

Դարչին

Լայն կիրառություն ունեցող այս համեմունքն օժտված է հակաբորբոքային ու ամոքիչ հատկություններով, որոնք օգնում են մեղմել ցավն ու բարելավել ընդհանուր առողջական վիճակը։ Պարզապես հարկավոր է մեկ թեյի գդալ դարչինը խառնել մի բաժակ գոլ ջրին ու խմել այս խառնուրդն օրական մեկ անգամ։

Մանանեխի յուղ

Մանանեխի յուղով մերսումն օգնում է հեշտությամբ ազատվել հոդացավերից ու մկանային ցավերից։ Այս յուղը պարունակում է յուրահատուկ միացություն, որն օգնում է մեղմել բորբոքմամբ պայմանավորված ցավը։ Պարզապես հարկավոր է մերսել ցավոտ հատվածը մանանեխի յուղով, թողնել այն կես ժամ, այնուհետև լվանալ։ Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան ամեն օր։

Խնձորի քացախ

Խոհանոցում լայն կիրառում ունեցող այս բաղադրիչն օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, այդ թվում նաև հոդերի ռիգիդությունից ու մկանային ցավերից։ Խնձորի քացախն օժտված է հակաբորբոքային հատկություններով, մեղմում է ցավն ու բորբոքումները։ Խարզապես հարկավոր է մի բաժակ ջրին մի ճաշի գդալ քացախ ավելացնել, քաղցրացնել այս ըմպելիքը մեղրով և խմել օրական մեկ կամ երկու անգամ։

Բանան

Մկանային ցավերի ու հոդացավերի հավանական պատճառներից մեկն օրգանիզմում կալիումի դեֆիցիտն է, որից կարելի է ազատվել այս տարրով հարուստ մթերք ուտելով։ Սա է պատճառը, որ նման ցավերից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարզապես ավելի շատ բանան ուտել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում։

Քրքում

Քրքումն ամենաօգտակար համեմունքներից մեկն է, որը նաև հզոր միջոց է հոդացավերն ու մկանային ցավերը մեղմելու համար։ Այն օժտված է հակաբորբոքային ու ամոքիչ հատկություններով, պաշտպանում է վարակներից և ամրապնդում է իմունային համակարգը։ Պարզապես հարկավոր է մի թեյի գդալ քրքումի փոշին ավելացնել մի բաժակ գոլ ջրին, լավ խառնել ու խմել ստացված ըմպելիքն ամեն օր։ Ցանկության դեպքում այն կարելի է քաղցրացնել մեղրով։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook