Sunday, April 28, 2024
Նորություններ

Ախուրյանի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը շահույթ չի ապահովում. կմիավորվի՞ «Գյումրի» կենտրոնին

Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման ծրագրի շրջանակներում, այս պահին ուսումնասիրվում է Շիրակի մարզի Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքի հավանական միավորման հարցը: 

Նախատեսվում է, որ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքը միանալու է «Գյումրի» բժշկական կենտրոնին:

Ախուրյանի բժշկական կենտրոնն իր կազմում ունի շտապ բուժօգնության կայան, արտահիվանդանոցային ծառայություն եւ ստացիոնար բաժանմունք: Վերջինս իր մեջ  ներառում է ընդհանուր պրոֆիլի ծառայություններ: Ախուրյանի բժշկական կենտրոնի ընդհանուր բաժանմունքում իրականացվում է միայն ընդհանուր վիրաբուժական եւ պրոկտոլոգիական միջամտություններ:

Ախուրյանի հիվանդանոցի գործադիր տնօրեն Շողիկ Մակարյանը մեզ հետ զրույցում տեղեկացնում է, որ նշված հատվածը Գյումրի բժշկական կենտրոնին միացնելու մասին տեղեկությունների մասին լսել է, բայց որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել:

pahanjateri-logo-2

«Այդ կանխատեսվող ծրագիրը, որ լինելու է, նախատեսում է հիվանդանոցային բաժնի միացում «Գյումրի» բժշկական կենտրոնին: Իրականացվող ծավալի եւ երկու բնակավայրերի մոտ գտնվելու պատճառով ցանկանում են միավորել: Դժգոհելու առիթ չկա, քանի որ այս ծրագիրը դեռ ուսումնասիրման փուլում է»,-ասում է Շողիկ Մակարյանը:

Ախուրյանի եւ Գյումրու հեռավորությունն ընդամենը մի քանի կիլոմետր է: Բայց այս բնակիչները նախընտրում են վերոնշյալ բժշկական ծառայություններից օգտվել հենց Գյումրիում, որը պայմանավորված է նորագույն սարքավորումների առկայությամբ:

Ախուրյանի հիվանդանոց

Դեռ 2007 թվականին օպտիմալացվել էին Ախուրյանում գործող մի քանի բժշկական հիմնարկներ, մասնավորապես միավորվել էին առանձին կառույցներ համարվող Ախուրյանի հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ շտապ բուժօգնության կայանը, իսկ ինֆեկցիոն ծառայությունը դադարեցրել էր աշխատանքը: Պատճառը կրկին հիվանդների թվի կտրուկ նվազումն էր, ինչն առկա է նաեւ այսօր:

«Մեր ստացիոնարն այս պահին միայն մեկ թեքումով է: Ընդամենը մեկ պրոկտոլոգ ունենք: Նեղ մասնագետներ չունենք: Վիրաբուժական լայն պրոֆիլի գործառույթ չենք իրականացնում»,-ասում է Շողիկ Մակարյանը:

Ախուրյանի հիվանդանոցը փակ բաժնետիրական ընկերություն է: Կառույցի հիմանակն ֆինանսական միջոցները ձեւավորվում են պետական դոտացիայի արդյունքում, կենտրոնի շահույթը, ըստ ղեկավարության, շատ չնչին տկոս է կազմում:

Նարեկ Կիրակոսյան

Նյութի աղբյուր՝asparez.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook