Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ակուպրեսուրան անվտանգ է և կարող է նպաստել հղի կանանց սրտխառնոցի ու փսխման ախտանիշների մեղմացմանը․Tempus MED Gynaecology

#Ակուպրեսուրա
Հազարավոր տարիների ընթացքում ակուպունկտուրիստները պայքարել են տարբեր
ծագման սրտխառնոցի ու փսխման դեմ P6 կետի (Nei Guanներքին դարպաս) ստիմուլյացիայի միջոցով: Այս կետը գտնվում է դաստակից երեք մատ վերև ձեռքի ափի երկար մկանի և դաստակը ծալող մկանի ջլերի միջև: P6 կետի ակուպրեսուրան օգնում է որոշ դեպքերում մեղմել սրտխառնոցը և նվազեցնել փսխումը:
Ակուպրեսուրան հասանելի է, այն անց է կացվում ինքնուրույն, անվտանգ է և կարող է նպաստել հղի կանանց սրտխառնոցի ու փսխման ախտանիշների մեղմացմանը:

  1. Ձեռքը պահեք այնպես, որ մատները ուղղված լինեն դեպի վեր, իսկ ափը` բացված
    դեպի ձեզ:
  2. P-6 կետը գտնելու համար դաստակին տեղադրեք մյուս ձեռքի առաջին երեք
    մատները: Ապա տեղադրեք բութ մատը անմիջապես ցուցամատի տակ գտնվող
    կետին: Բութ մատի տակ պետք է կարողանաք շոշափել երկու խոշոր ջլերը:
  3. Բութ մատով կամ ցուցամատով շրջանաձև շարժումով մերսեք այս կետը երկու-երեք
    րոպե: Սեղմեք ամուր, սակայն առանց ցավի զգացում առաջացնելու:
  4. Նույնը կրկնեք մյուս դաստակի վրա:

Tempus MED Gynaecology

x Close

Like Us On Facebook