Sunday, April 28, 2024
Նորություններ

ԱՀԿ փորձագետները գնահատել են ընթացակարգերը

unnamed Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից հունվարի 23-ից 27-ը գնահատվել է Հայաստանի առողջապահական առանցքային կազմակերպություններում մանրէային մենինգիտների և ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողությանն ուղղված ստանդարտ ընթացակարգերի ապահովումը: Մասնավորապես, փորձագետների կողմից դետքային (պարեկ) հսկողություն իրականացնող հիվանդանոցներում (ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ) ուսումնասիրվել են հիվանդների հոսպիտալացման և վարման, նմուշառման, լաբորատոր հետազոտությունների և դրանց որակի արտաքին գնահատման և լաբորատորիաների հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև արդյունքները:

ԱՀԿ կենտրոնական գրասենյակի պատասխանատու Ադամ Քոհենը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մասնագետներ Դաննի Դանիելսը և Դովիլ Վիդբեյքը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են գնահատման արդյունքները: Փորձագետները նշել են, որ Հայաստանում դետքային երեք հիվանդանոցում պահպանվում են ԱՀԿ–ի կողմից սահմանված և հաստատված ընթացակարգերը: Այդ մասին է վկայում նաև վերջերս Լոնդոնի հանրային ինստիտուտի կողմից նշված հիվանդանոցների լաբորատորիաների հավաստագրումը՝ որակի ամենամյա արտաքին գնահատման արդյունքում:unnamed11

Միաժամանակ, փաստվել է, որ մեր երկրում նոր պատվաստանյութերի ներդրման արդյունքում դիտվում է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված հոսպիտալացումների նվազում՝ 2016 թվականի դրությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների միայն 6%-ի մոտ է հաստատվել ռոտավիրուսային վարակը՝ 2012 թվականի 51%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է մանրէային մենինգիտներին, ապա փորձագետները նշել են, որ 2012 թվականից հետո գրանցված եզակի թվով մենինգիտները հարուցվել են հարուցիչների այնպիսի ենթատեսակներով, որոնք ներառված չեն հնգավալենտ և պնևմակոկային պատվաստանյութերի բաղադրության մեջ: Այսպիսով, մասնագետները ընդգծել են, որ Հայաստանում ռոտավիրուսային, հնգավալենտ և պնևմակոկային պատվաստանյութերն էական և արդյունավետ ազդեցություն են ունեցել մանկական հիվանդացության և մահացության կրճատման գործում:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook