Sunday, April 28, 2024
Նորություններ

ԱՀԿ փորձագետները տպավորվել են գյուղական ամբուլատորիայի գործունեությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները, ովքեր Հայաստան են ժամանել հիմնականում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը,   որակի գնահատման համակարգերի ներդրմանը և ընտանեկան բժշկի ինստիտուտի հզորացմանն օժանդակելու նպատակով, շարունակում են իրենց առաքելությունը։

Նախարարության աշխատանքային խմբերի հետ նրանք քննարկել են նախանշվող ծրագրերի ենթատեքստում առողջության առաջնային օղակի հզորացման հնարավորությունները։ Աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Մանգոյանի և ՀՀ Ան գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանի, Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ քննարկվել են առաջնային օղակում ինչպես նորմատիվների, այնպես էլ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրմանը, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների անկախության մեծացմանն առնչվող և այլ հարցեր։

Փորձագետները  ԱՀԿ  հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ նաև այցելել են Երևանի քաղաքապետարանի թիվ 17 պոլիկլինիկա և Բյուրականի բժշկական ամբուլատորիա։ Նրանք տեղերում ծանոթացել են աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին,  զրուցել բուժաշխատողների և պացիենտների հետ։

Առաքելության անդամները տպավորվել են հատկապես գյուղական բնակչության առողջության պահպանման ուղղությամբ տարվող ջանքերով, ինչպես նաև ստեղծված ժամանակակից պայմաններով։

ԱՀԿ փորձագետները շարունակում են իրենց առաքելությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook